ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանն ունի կյանքի իրավունք․ «Միսս տիեզերք 2022» մրցույթի ժամանակ հայուհին բեմ է բարձրացել ցուցանակով
ԱՄՆ-ում անցկացվող «Միսս տիեզերք 2022» մրցույթի ժամանակ Հայաստանի ներկայացուցիչ 25-ամյա Քրիստինա Այանյանը բեմ է բարձրացել «Հայաստանն ունի կյանքի իրավունք» ցուցանակով։
Մրցույթի ազգային տարազների փուլում Քրիստինան բեմ է բարձրացել թիկնոցավոր զգեստով և վահանով, որոնք զարդարված են եղել հայկական նախշերով։
Լողազգեստներով ցուցադրության ընթացքում Քրիստինան հագել է վարդագույն լողազգեստ, իսկ երեկոյան զգեստներով ցուցադրության ընթացքում՝ կապույտ երեկոյան զգեստ:
Նշենք, որ 71-րդ «Միսս տիեզերք» մրցույթն անցկացվում է ԱՄՆ-ի Նոր Օռլեան քաղաքում։ Մրցույթի հիմնական եզրափակիչ փուլը տեղի կունենա հունվարի 14-ին։
Քրիստինան հաճախ է լինում իր պատմական հայրենիքում, այստեղ շատ ընկերներ ու հարազատներ ունի։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում 3400 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը
Ըստ Արցախի կառավարության տեղեկագրի և հանրապետության առողջապահության ոլորտի պատասխանատուների՝ ներկա պահին Արցախում 847 եր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սպիտակ տան դիմաց մի խումբ հայեր ակցիա են անցկացրել՝ հաջակցություն Արցախի
Սպիտակ տան դիմաց մի խումբ հայեր ակցիա են անցկացրել՝ հաջակցություն Արցախի։ Նրանք ԱՄՆ նախագահից պահանջել են պատժամիջոցներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք է տեղի ունեցել ուսուցչուհու և հինգերորդ դասարանի աշակերտուհու միջև․ ՌԴ
Կրասնոյարսկում՝ Կլյուչևսկայայի թիվ 34 դպրոցում, աշխարհագրության ուսուցիչը կռվի է բռնվել հինգերորդ դասարանցու հետ։ NGS24....
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է Բաքուն անչափահաս երեխաներին իրերով ուղարկում Լաչինի միջանցք․ ամերիկացի լրագրողը կադրեր է հրապարակել
Լաչինի միջանցքից հետ Բաքու չարտերային ավտոբուս նստող երեխաներից մի քանիսը 16-17 տարեկան են։Ադրբեջանի կառավարության կողմի...