Իշխանությունը մտադիր է մանդատից զրկել միայն Իշխան Սաղաթելյանին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովի խորհուրդն այսօր նիստ է հրավիրելու, որի ընթացքում էլ անհարգելի բացակաների թիվը գերազանցած պատգամավորների մասով որոշում կկայացվի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ թիրախում ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն է: Թեև բացակաների թիվը գերազանցած պատգամավորները 22-ն են, բոլորն էլ՝ «Հայաստան» խմբակցությունից, բայց տեղեկացանք, որ Սաղաթելյանի բացակայություններն ավելի շատ են, և իշխանությունը մտադիր է ՍԴ դիմել միայն Իշխան Սաղաթելյանի մասով՝ միջնորդելով զրկել նրան մանդատից;
Այս առիթով մեկնաբանություն խնդրեցինք ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանից, որն ասաց. «Այդ մասով ոչինչ չեմ կարող ասել, վաղը խորհրդի նիստն է որոշելու»:
Նկատենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը և Սեյրան Օհանյանը արդեն տևական ժամանակ է՝ իշխանությունների ուշադրության կենտրոնում են, ամեն կերպ փորձում են դաշտից հեռացնել ընդդիմադիր երկու պատգամավորներին: Ընդդիմադիրները, նշենք, վաղվա խորհրդի նիստին չեն մասնակցի»:
Նմանատիպ հոդվածներ
Սադրիչ հայտարարությունները դեռ կլինեն. Ռուսաստանից` Ալիևի արտահայտության մասին
Սադրիչ հայտարարություններ քիչ չեն եղել, էլի կլինեն։ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այս...
Մեծ Բրիտանիան թարմացրել է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ զենքի էմբարգոյի ուղեցույցը
Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման հարցերի նախարարությունը և Արտահանումերի վերահսկման միացյալ վարչութ...
ՀՀ ԱԳՆ-ն՝ Ալիևի հայտարարությունների մասին
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձանագրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր վերջին հայտարարություններով...
Մենք որոշել ենք ընդդիմությանը հնարավորություն տալ. ՔՊ-ում փոշմանել են
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում է ընդունել չդիմել Սահմանադրական դատարան՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակ...