Մոսկվայի նախաձեռնությամբ Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստ կանցկացվի
ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել է Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի մասին՝ Մոսկվայի նախաձեռնությամբ հաջորդ շաբաթվա սկզբին։ Այս մասին գրում է RT-ն։
Հանդիպման թեման չի բացահայտվում։
«Առայժմ ես չեմ մանրամասնի, թե ինչ է լինելու Անվտանգության խորհրդում հաջորդ շաբաթվա սկզբին Ուկրաինայի հարցով մեր ներկայացրած փաստաթղթերից հետո։ թող մեր հակառակորդներն առայժմ չիմացության մեջ ապրեն»,- գրել է Պոլյանսկին Telegram-ի իր ալիքում։
Ներկայացուցչի առաջին տեղակալը հայտնել է նաեւ, որ հունվարի 20-ին Ռուսաստանը Անվտանգության խորհրդի ոչ պաշտոնական նիստ կանցկացնի՝ կապված Դոնբասի դեկտեմբերյան հրթիռակոծման հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունվարի 13-ին Ուկրաինայի հարցով նիստ կանցկացնի։ Այս մասին է վկայում Անվտանգության խորհրդի ծրագիրը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Արցախից հայերի բռնի տեղահանման նպատակ ունի. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդում ընդգծել է ՄԱԿ-ի կողմից վճռական գործողություններ ձեռ...
Եվրախորհրդարանում կքննարկվի Արցախում հումանիտար իրավիճակը
Հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանում քննարկումներ կանցկացվեն «Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետեւանքները» թեմայով։...
Ադրբեջանը պարտավոր է վերականգնել Բերձորի միջանցքի՝ նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը. Միրզոյան
Հունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերո...
Թեհրանը չի ընդունի տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն. Իրանի խորհրդարանի խոսնակ
Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող Ասիական խորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակներում հանդիպել են Իրանի, Թուրքիայի...