Լյուքսեմբուրգն Ադրբեջանին կոչ է անում ապահովել քաղաքացիների տեղաշարժը Լաչինի միջանցքով
Լյուքսեմբուրգն Ադրբեջանին կոչ է անում ապահովել քաղաքացիների ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Այս մասին հայտարարել է Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը։ Լյուքսեմբուրգի ԱԳՆ մամուլի ծառայությունը Twitter-ում հայտնում է, որ Ասելբորնը հեռախոսազրույց է ունեցել իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ։
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող տագնապալի իրավիճակը և հումանիտար ճգնաժամը, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով։
«Կողմերը պետք է լուծում գտնեն երկխոսության միջոցով»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ Ռուսաստանը պետք է եռակողմ հայտարարության համաձայն կատարի իր պարտավորությունները Լաչինի միջանցքով բեռների և ուղևորների հոսքը վերականգնելու համար:
Բացի այդ, Լյուքսեմբուրգի արտաքին քաղաքական գերատեսչությունը կողմ է, որ իրավիճակի կայունացման նպատակով Հայաստանում Եվրամիության առաքելություն տեղակայվի:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանն ուզում է մեզ ներքաշել, բայց Հայաստանը չի ներգրավի Լաչինի միջանցքի բացման հարցով բանակցություններին. Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Արցախի իշխանությունների՝ վերջերս տարածած այն հայտարարո...
Երևի Ռուբեն Վարդանյանը ինքն իրեն նկատի ունի, որովհետև իր հետ չեն բանակցի. Ալեն Սիմոնյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Արցախի իշխանություններն, այս կ...
Փաշինյանի և Ալիևի երեկվա ելույթները հաստատեցին` Արցախի համար միակ հնարավոր ընտրությունը պայքարն է. Ռուբեն Վարդանյան
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը գրառում է արել՝ անդրադառնալով քաղաքական իրավիճակին․ «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարնե...
Սերժ Սարգսյանը` Արցախում իրավիճակի և ՀՀ իշխանության քաղաքականության մասին
Սա անմիտ քաղաքականության շարունակություն է, ոչ թե վախվորած քաղաքականության: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, Երեւանի ընդ...