ՀՀ-ում ՀԱՊԿ զորավարժությունների չեղարկումը դժվարություններ է ստեղծում դաշնակիցների համար. Զախարովա
Հայաստանի տարածքում ՀԱՊԿ զորավարժությունների չեղարկումը դժվարություններ է ստեղծում դաշնակիցների համար` ստիպելով վերակառուցել ռազմական գերատեսչությունների գծով արդեն համաձայնեցված ծրագրերը։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը նպատակահարմար չի գտնում անցկացնել ՀԱՊԿ զորավարժություններն իր երկրի տարածքում։
«Ենթադրում ենք, որ օպտիմալ լուծումներ կգտնվեն»,- նշել է Զախարովան:
Հայաստանի վարչապետի հայտարարությունը նա համարել է ուշագրավ ու հավելել, որ Հայաստանը գործում է` ելնելով իր զինված ուժերի առջև ծառացած առաջնային խնդիրներից։
Զախարովան հիշեցրել է, որ նախորդ տարի էլ Հայաստանը զորակազմ չի հատկացրել Ղազախստանում ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելու համար:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ՀԱՊԿ «Անքակտելի եղբայրություն-2023» խաղաղապահ զորավարժություններն այս տարի կանցկացվեն Հայաստանում։ Հունվարի 10-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ մեկնաբանելով այս տեղեկությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը նպատակահարմար չի գտնում այս տարի ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնել Հայաստանում ՝ հավելելով, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարությունն այդ մասին արդեն տեղեկացրել է ՀԱՊԿ միացյալ շտաբին:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանն ուզում է մեզ ներքաշել, բայց Հայաստանը չի ներգրավի Լաչինի միջանցքի բացման հարցով բանակցություններին. Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Արցախի իշխանությունների՝ վերջերս տարածած այն հայտարարո...
Երևի Ռուբեն Վարդանյանը ինքն իրեն նկատի ունի, որովհետև իր հետ չեն բանակցի. Ալեն Սիմոնյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Արցախի իշխանություններն, այս կ...
Փաշինյանի և Ալիևի երեկվա ելույթները հաստատեցին` Արցախի համար միակ հնարավոր ընտրությունը պայքարն է. Ռուբեն Վարդանյան
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը գրառում է արել՝ անդրադառնալով քաղաքական իրավիճակին․ «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարնե...
Սերժ Սարգսյանը` Արցախում իրավիճակի և ՀՀ իշխանության քաղաքականության մասին
Սա անմիտ քաղաքականության շարունակություն է, ոչ թե վախվորած քաղաքականության: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, Երեւանի ընդ...