Այդ տանկերը չեն փրկի քանդվող Ուկրաինային. Մեդվեդևը` Լեհաստանից Կիևին Leopard տանկերի մատակարարման մասին
Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ Լեհաստանից տանկերի մատակարարումը չի փրկի քայքայվող Ուկրաինային։ Այս մասին գրում է Говорит Москва-ն։
Շուտով դրանք կդառնան «ժանգոտ մետաղե ջարդոն», վստահ է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։
Քաղաքական գործիչն այսպես է արձագանքել Լեհաստանի իշխանությունների՝ Կիև գերմանական արտադրության զենք տեղափոխելու մասին հայտարարությանը։
«Ամեն դեպքում, այս ամբողջ երկաթը շուտով կդառնա ժանգոտ մետաղե ջարդոն և չի փրկի արհեստական երկիրը, որը քանդվում է», - գրել է Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում։
Ավելի վաղ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Լվովում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Վարշավան միջազգային կոալիցիայի կազմում Leopard տանկեր կտեղափոխի Կիև։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Արցախից հայերի բռնի տեղահանման նպատակ ունի. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդում ընդգծել է ՄԱԿ-ի կողմից վճռական գործողություններ ձեռ...
Եվրախորհրդարանում կքննարկվի Արցախում հումանիտար իրավիճակը
Հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանում քննարկումներ կանցկացվեն «Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետեւանքները» թեմայով։...
Ադրբեջանը պարտավոր է վերականգնել Բերձորի միջանցքի՝ նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը. Միրզոյան
Հունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերո...
Թեհրանը չի ընդունի տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն. Իրանի խորհրդարանի խոսնակ
Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող Ասիական խորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակներում հանդիպել են Իրանի, Թուրքիայի...