Կասկածելի գործարքներ, սեփական շահ. Ներկայացուցիչների պալատը տվյալներ է պահանջել Բայդենի ընտանիքի բիզնեսների մասին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Վերահսկիչ հանձնաժողովի նախագահ Ջեյմս Քոմերը չորեքշաբթի պահանջել է ֆինանսների նախարար Ջանեթ Յելենից տեղեկություններ տրամադրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ընտանիքի և նրա մերձավոր անձանց` ամերիկյան բանկերի կողմից հայտնաբերված կասկածելի բիզնես գործարքների մասին։ Այս մասին գրում է Интерфакс-ը:
«Վերջին երկու տարիների ընթացքում Բայդենի վարչակազմը և ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերությունները ջանասիրաբար աշխատել են Բայդենների ընտանիքի կասկածելի բիզնես սխեմաների և անձամբ Ջո Բայդենի ներգրավվածության մասին տեղեկությունները թաքցնելու համար:
Տարիների ընթացքում Բայդենների ընտանիքը եսասիրական նպատակներով օգտագործել է ազդեցությունն ամբողջ աշխարհում հաճախ մեր երկրի շահերի հաշվին։ Ամերիկացի ժողովուրդը պետք է իմանա, թե Ջո Բայդենը որքանով է ներգրավված իր ընտանիքի մութ գործարքներում, և արդյոք այդ գործարքները սպառնում են ազգային անվտանգությանը, և ինչպես է նա որոշումներ կայացնում որպես նախագահ»,- ասել է Քոմերը կոմիտեի կայքում հրապարակված կոմյունիկեում։
«Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ ամերիկյան բանկերից ստացվել են տվյալներ` Հանթեր Բայդենի (Ջո Բայդենի որդին) և Բայդենի միջազգային գործընկերների ավելի քան 150 գործարքների կասկածելի գործունեության մասին, որոնց հիման վրա ֆինանսների նախարարությունը պետք է որոշի, թե արդյոք դրանք անօրինական են և արդյոք վտանգ են ներկայացնում ազգային անվտանգության համար։ Ֆինանսների նախարարությունը երկար տարիներ օգտագործել է այս պրակտիկան և տվյալներ փոխանցել Կոնգրեսին, սակայն Բայդենի վարչակազմը սահմանափակել է նրանց մուտքը՝ հարցեր առաջացնելով Բայդենի և նրա ընկերների կասկածելի գործունեությունը քողարկելու հնարավոր փորձերի մասին»,- նշվում է կոմյունիկեի մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Թեհրանը չի ընդունի տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն. Իրանի խորհրդարանի խոսնակ
Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող Ասիական խորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակներում հանդիպել են Իրանի, Թուրքիայի...
Ադրբեջանը Արցախից հայերի բռնի տեղահանման նպատակ ունի. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդում ընդգծել է ՄԱԿ-ի կողմից վճռական գործողություններ ձեռ...
Ադրբեջանը պարտավոր է վերականգնել Բերձորի միջանցքի՝ նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը. Միրզոյան
Հունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերո...
Եվրախորհրդարանում կքննարկվի Արցախում հումանիտար իրավիճակը
Հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանում քննարկումներ կանցկացվեն «Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետեւանքները» թեմայով։...