Արցախցի դիմորդները չեն կարող գնալ Գորիս և հանձնել միասնական քննությունները
Շուրջ 1 ամիս Արցախի շրջափակված լինելու հետևանքով արցախցի դիմորդները չեն կարող գնալ Գորիս և այնտեղ հանձնել միասնական քննությունները։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։
Ընդհանուր դիմել է 50 հոգի, որից 20-ը` «Անգլերեն» լեզվի քննություն հանձնելու համար, իսկ մյուս առարկաներն ավելի քիչ են։
Չեն բացառում նաև այն, որ արցախցի դիմորդներին ճանապարհի ապաշրջափակումից հետո հնարավորություն տրվի քննություն հանձնել։
«Մենք մշտապես կապի մեջ ենք Արցախի Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանի հետ։ Մինչև թշնամու կողմից Արցախի շրջափակումը մենք տեղյակ էինք, որ նրանք նախապես չէին ցանկանում հունվար–փետրվար ամիսներին կազմակերպել քննությունները։ Արցախի ԳԹԿ–ն դիմել էր իրենց դիմորդներին և նրանք, ովքեր ցանկություն ունեին այնուամենայնիվ ձմեռային քննություններին մասնակցել, պետք է հայտագրվեին և քննությունները հանձնեին Գորիսում։ Այսօր այդ դիմորդները հնարավորություն չունեն գնալ Գորիս ու հանձնել քննությունները»,– ասաց Նասիբյանը։
Նա ընդգծեց` առաջացած խնդրի պատճառով, երեխայի քննություն հանձնելու իրավունքները խախտվում են։
Նմանատիպ հոդվածներ
«Թաթոյան» հիմնադրամը փաստեր է ներկայացրել՝ Լաչինի միջանցքի արգելափակումը կազմակերպել է Ադրբեջանի իշխանությունը
44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ քաղաքացիների մուտքը և ելքը կանոնակարգված...
Ի՞նչ արժե ամանորյա հանգիստը Հայաստանում
Ամանորը շատերի համար սպասված տոն է: Մարդիկ նախընտրում են Ամանորն անցկացնել ամենատարբեր վայրերում` ռեստորաններում, հյուրա...
Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները սահմանը հատելիս կարող են օգտագործել միայն նույնականացման քարտ
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մ...
Երևանն ընդգրկվել է ամենաանվտանգ 20 քաղաքների ցանկում
Numbeo առցանց պորտալը վերլուծություն է կատարել և հայտնի է դարձել, որ 417 քաղաքների շարքում Երևանն ներ...