Արայիկ Հարությունյանը գրառում է արել
Արցախի Հանրապետության ժողովուրդը խաղաղության, բարիդրացիական հարաբերությունների ամենամեծ կողմնակիցն ու ջատագովն է, սակայն խաղաղությունն ուղղակի անհնար է առանց արցախահայության իրավունքների հարգման և ճանաչման: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Այլ պայմաններով խաղաղության գինը արցախցիների կյանքն ու ցեղասպանությունն է: Մեկամսյա շրջափակման ու չընդհատվող տարաբնույթ բռնաճնշումների պայմաններում ապրող 120.000 արցախցի շարունակում է լիահույս մնալ, որ 21-րդ դարում ցեղասպանություններ չեն կարող լինել ու չպետք է լինեն, մերօրյա աշխարհում մարդը, նրա իրավունքներն ու ազատությունները ավելին են, քան դրամական արտահայտություն ունեցող արժեքները:
Մենք չենք դադարում հավատալ քաղաքակիրթ և անդավաճան մարդկության գոյությանը»,- գրել է Հարությունյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանն ուզում է մեզ ներքաշել, բայց Հայաստանը չի ներգրավի Լաչինի միջանցքի բացման հարցով բանակցություններին. Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Արցախի իշխանությունների՝ վերջերս տարածած այն հայտարարո...
Փաշինյանի և Ալիևի երեկվա ելույթները հաստատեցին` Արցախի համար միակ հնարավոր ընտրությունը պայքարն է. Ռուբեն Վարդանյան
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը գրառում է արել՝ անդրադառնալով քաղաքական իրավիճակին․ «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարնե...
Կրեմլը` խաղաղապահների վերաբերյալ Փաշինյանի առաջարկի մասին
Կրեմլը հայտնել է, որ Հայաստանի ղեկավարության առաջարկը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու վերաբերյալ, քննարկվում է Մոս...
Սերժ Սարգսյանը` Արցախում իրավիճակի և ՀՀ իշխանության քաղաքականության մասին
Սա անմիտ քաղաքականության շարունակություն է, ոչ թե վախվորած քաղաքականության: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, Երեւանի ընդ...