ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետք է այս պահին թև-թիկունքի կանգնենք. Արցախի գյուղատնտեսության նախարարը` պարենային խնդիրների մասին

Ստեփանակերտում և շրջաններում գործող մթերային առևտրի կետերը պետպահուստից շաքարավազ, ձեթ, հնդկացորեն, բրինձ ու մակարոնեղեն են ստանում: Գյուղատնտեսության նախարարի խոսքով՝ մատակարարումը բոլորի համար իրականացում է նույն սկզբունքով ու նույն գնով:

ԱՀ գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանը նշել է, որ ան խանութներում, որտեղ առաջին խմբաքանակը տրամադրվել է, արդեն երկրորդ շրջայցի ժամանակ չի տրամադրվում՝ տրամադրվում է այն խանութներին, որտեղ չեն տրամադրել:

Ապրանքատեսակների առաքումն ապահովող գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը քաղաքացիներին հորդորում է իրավիճակին մոտենալ ըմբռնումով, խուճապի չմատնվել և ավելորդ գնումներ չկատարել։
 

«Միանշանակ պետք է այս պահին թև-թիկունքի կանգնենք, իրար օգնելով առաջ գնանք: Թե չէ, որ ամբողջ ծանրությունը թողնեն պետական մարմինների վրա, որ պետական մարմինները կամ լավ չեն աշխատում կամ լավ չեն անում, դա ճիշտ չի: Պետք է բոլորս միասին իրար օգնենք, որ կարողանանք արդյունքի հասնել»,- ասել է նախարարը::

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ պետպահուստից ստացված բոլոր ապրանքատեսակների համար սահմանել մինչև 15%-ի չափով վերադիր: Ավելի բարձր գնով վաճառած տնտեսվարողները կզրկվեն ապրանքի մատակարարումից,-հայտարարություն է տարածել գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը:

«Մշակվում են, կազմվում են այդ առևտրային օբյեկտների ցանկերը, որոնց պետք է մատակարարվեն պահուստային ֆոնդից այդ ապրանքները: Եվ այդ աշխատանքները կատարելուց հետո հիմնադրամը հանձնաժողովին տրամադրում է տվյալ ցանկերը և հանձնաժողովը իր լիազորությունների սահմաններում արդեն սկսում է վերահսկողական աշխատանքներ իրականացնել»,- հայտնել է ԱՀ ՀԾՏՄԿՊՀ աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության պետ Հրաչ Ավթանդիլյանը:

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատանքային խումբը ամենօրյա հսկողություն է իրականացնում առևտրի կետերում: Խոշորացույցի տակ են ոչ միայն գները, այլև այն, որ ստացված ապրանքատեսակներն ամբողջությամբ հասնեն սպառողներին:


«Գիտակցում են պահի լրջությունը, ստեղծված իրավիճակը: Կան մի շարք տնտեսվարողներ, որոնք պետպահուստից ապրանքներն ինչ գնով ստանում են, նույն գնով էլ իրացնում են, բայց կան նաև որոշ սուբյեկտներ, որոնց պետք է ուշադրության, հսկողության տակ պահել, որպեսզի նրանց կողմից չիրականացվի գների բարձրացում»:,- ասել է Ավթանդիլյանը:
  
Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովն ունի թեժ գիծ՝ (047)95-95-55 հեռախոսահամարով: Հաշվի առնելով առևտրի կետերի քանակը՝ գերատեսչությունը նաև ահազանգերի հետքերով է բացահայտում կարգազանց տնտեսվարողներին: