ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ ենք անելու, եթե ադրբեջանցի «բնապահպանները» չբացեն ճանապարհը. Փաշինյանի պատասխանը` Auroranews-ի հարցին
Դուք որպես պետության ղեկավար պատկերացնում եք` ինչպե՞ս է այս հարցը լուծվելու, ի՞նչ ենք անելու մենք, եթե ադրբեջանցի «բնապահպանները» չբացեն ճանապարհը: Auroranews.am-ի հարցին պատասխանելով Փաշինյանը նշեց, որ սուր հայտարարություններ է անելու:
«Այս համատեքստում կանեմ մի շարք հայտարարություններ, որոնք սուր կլինեն: Բայց մենք դրանց պետք է վերաբերվենք աշխատանքային տրամաբանության մեջ: Ի՞նչ է ուզում Ադրբեջանը. օրինակ, կա տեսակետ, որ Ադրբեջանն ուզում է վերացնել հայկական պետությունը: Տեսնում եք՝ ինչ խոսույթ է զարգացնում Ադրբեջանը: Երբ փորձում ենք հասկանալ՝ ինչու է Ադրբեջանն այդպես վարվում, փորձագետներ կան, որ հետևյալն են ասում՝ Ադրբեջանն այդպես վարվում է, որովհետև մտածում է, թե հայերեն էլ իրենց հերթին ուզում են վերացնել ադրբեջանական պետությունը»: Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանը շարունակաբար ատելության խոսք է զարգացնում՝ նաև կրթական մակարդակում:
«Որն է մեր տեսլականը. մեծ հաշվով Լաչինի միջանցքի իրադրությունը սևով սպիտակի վրա գրված է: Ուզում եմ ցավով նշել, որ հիմա շատերը հղում են անում նոյեմբերի 9-ի հայտարարությանը, այնինչ նոյեմբերի 10-ին շատերը դա համարում էին անընդունելի: Այս սադրանքը ունի նպատակ՝ կոտրել ԼՂ բնակիչների կամքը՝ ապրել սեփական հայրենիքում և 2-րդը՝ Հայաստանին ներքաշել ավելի մեծ սադրանքի մեջ: Մենք այս միջազգային անդրադարձը պետք է կապիտալիզացնենք: Այստեղ շատ կարևոր է ՌԴ դիրքորոշումը: Եթե պարզվի, որ ՌԴ-ն այդ պատրավորությունը չի կարողանում կատարել, ինքը պետք է դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ ռուսական խաղաղապահներին մանդատով օժտելու կամ միջազգային խաղաղապահներ ուղարկելու համար: Սա է մեր ճանապարհը:
Հաջորդը մեր արձագանքը այս ամեն ինչին պետք է լինի ասիմետրիկ: Մենք պետք է մեր պետության ինստիտուցիոնալ օրակարգից չշեղվենք»,- ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ–ն վերջնագի՞ր է ներկայացրել Ռուսաստանին. Փաշինյանը պատասխանում է
Այն, ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքում, ԼՂ ժողովրդին սեփական հայրենիքում ապրելու կամքը կոտրելու նպատակ ունի։ Ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավապահները վաղ առավոտյան ներխուժել են և խուզարկել դաշնակցականների տները, կան բերման ենթարկվածներ․ Գեղամ Մանուկյան
Այսօր առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացնում ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վ...
Ալեն Սիմոնյանի կոշտ հայտարարությունները ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի քաղաքականության մասին
ՀԱՊԿ-ը կամ պետք է գործի, կամ հայտարարի, որ ինքը գոյություն չունի: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, լրագրողների հետ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ուզում եք քննադատեմ խաղաղապահներին` չեմ անելու, վերջացրեք». Վարդանյանը բարկացավ
Ռուս խաղաղապահներն ունեն շատ սահմանափակ մանդատ, քիչ քանակով են այստեղ գտնվում և մենք պետք է ամեն ինչ անենք, որ ռու...