«Խաղաղություն հնարավոր է ունենալ՝ պարտադրելով խաղաղություն». Փաշինյանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն չէ, որ խաղաղություն մուրալով կարելի է իրական խաղաղության հասնել։ Ըստ վարչապետի՝ խաղաղությունը պետք է վաստակել։
«Մենք մաքսիմալ պատասխանատու պետք է գործենք։ Կան սպառնալիքներ, կան հնարավորություններ, և մենք պետք է այդ ամենի հետ հարաբերվենք։ Ինչ վերաբերվում է խաղաղություն մուրալուն՝ ես ձեզ հետ համաձայն եմ, որ մուրալով խաղաղություն հնարավոր չի ունենալ։ Խաղաղություն հնարավոր է ունենալ՝ խաղաղությունը վաստակելով։ Կա խոսույթ, որ խաղաղություն հնարավոր է ունենալ՝ պարտադրելով խաղաղություն։ Մեր փորձը ցույց տվեց, որ դա էլ չի ստացվում։ Խաղաղությունը պետք է վաստակել, դա ակնհայտ է։ Միանշանակ համաձայն եմ, որ մուրալով խաղաղություն հնարավոր չի ստանալ»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի կարծիքով՝ խաղաղության կարելի է հասնել դիտանկյունները որոշակիորեն փոխելով, իրադրությունները և իրողությունները ճիշտ գնահատելով, մաքսիմալ հաշվարկված քայլեր անելով, Հայաստանի դերը, տեսանելիությունը և նշանակությունը մեծացնելով, Հայաստանի ինստիտուցիոնալ ավելի բարձր կայացվածության մակարդակով և ,իհարկե, տարածաշրջանում հարաբերությունները փոխելով։
«Մենք խաղաղություն կարող ենք ունենալ, եթե մենք ի վիճակի լինենք մեր հանդուրժող հարաբերություններ հաստատել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոշակի համաձայնությունների դաշտ ձևավորել։ Եվ զարգացնել մեր հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի հետ։ Այս է խաղաղության բանաձևը։ Եվ միջազգային հանրության այն ռեսուրսները, որոնք մեզ կարող են օգնել այս հարցում, այդ ռեսուրսները պետք է անպայման օգտագործել։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը հավատում եմ մի պատճառով, որ որևէ բան անելուց առաջ պետք է հավատալ դրան։ Եթե չենք հավատում, ինչո՞ւ ենք բանակցում, ձև ե՞նք անում։ Ձևի համար բանակցությունը լավ տեղ չի տանում»,- եզրափակեց Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի զինված ուժերն արդեն 30 տարի է՝ Հայաստանի տարածքում են.Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանի զինված ուժերն արդեն 30 տարի է՝ Հայաստանի Հանրապետության տարածքում են։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամ...
Ալիևը Ֆրանսիայից ներողություն է պահանջում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի և Փարիզի միջև հարաբերությունների վատթարացման համար պատասխանատու է համարում Ֆրանսիայի...
ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը կպարզվի. Պեսկով
ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը կպարզվի։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոնկրետ ի՞նչ քայլեր եք ակնկալում Հայաստանից. լրագրողը` Ռուբեն Վարդանյանին
Այս պահին տեղի է ունենում «Արցախ: Շրջափակման մեկ ամիս» խորագրով Ստեփանակերտ-Երեւան տեսակամուրջը, որի ընթացքում Արցախի պե...