Հայաստանը ԼՂ անվտանգության երաշխավորն է, ՀՀ-ինն էլ ՌԴ-ն է. Փաշինյանը սիլոգիզմ ձևավորեց
Բանակցությունների ընթացքում մենք ԼՂ ժողովրդի ճակատագիրը որոշելու հավակնություն չենք ցուցաբերում և ես կարծում եմ դեռ 2018 թվականին եմ ասել, որ դա սխալ բանաձև է։ Ճակատագրի հարցում որոշիչ դերը պետք է ունենա ԼՂ ժողովուրդը։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Դիտարկմանը, թե ինքն է բանակցողը, Փաշինյանն ասաց․ «Պետք է տեղի ունենա միջազգայնորեն տեսանելի բանակցություն Բաքվի և Ստեփանակերտի միջև։ Դա մեր բանակցությունների թեմաներից մեկն է»։
Խոսելով, այն մասին, որ փաստաթղթերով ամրագրված է՝ Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը, Փաշինյանն ասաց․ «Հայաստանի Հանրապետության ստորագրությամբ են ՌԴ խաղաղապահ զորախումբը մուտք գործել ԼՂ, և ԼՂ-ում անվտանգության ապահովման միջոցների և մանդատի մասին, ինչպես արդեն ասեցի, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները ստորագրել են փաստաթուղթ»։
Փաշինյանը հիշեցրեց՝ նախատեսված է եղել, որ նաև Ադրբեջանի ՊՆ-ն ստորագրի այդ փաստաթուղթը, բայց դա տեղի չի ունեցել։
«Նաև սրանով է Հայաստանի Հանարպետությունը անվտանգության երաշխավորի իր դերակատարումը կատարում։ Տեսեք, եթե գնանք ավելի առաջ, Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, սիլլոգիզմ փորձենք ձևավորել, ՀՀ անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է, այսինքն՝ միշտ այդ բանաձևով ենք առաջնորդվել, հետևաբար ՀՀ-ն այս տրամաբանությամբ եթե ինքն իր անվտանգությունը կարողանար ապահովել, մենք մեր անվտանգության հիմքում այն բանաձևը չէր լինի, որ ՌԴ-ն է ՀՀ անվտանգության երաշխավորը։ Հետևաբար, այդ հարցերը շատ լուրջ, բարդ հարցեր են և այդ հարցերի բարդության պատճառով է, որ մենք ուղղակի այդ հարցը մեկ կամ երկու գործողությունով հնարավոր չի և հնարավոր չի լինելու լուծել»,-ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Կրեմլը` խաղաղապահների վերաբերյալ Փաշինյանի առաջարկի մասին
Կրեմլը հայտնել է, որ Հայաստանի ղեկավարության առաջարկը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու վերաբերյալ, քննարկվում է Մոս...
Ալիևը շարունակում է սպառնալ Հայաստանին
Բռնապետ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ երրորդ պատերազմ սկսելու պլաններ չունի: Ինչպես արդեն հայտնել էինք`...
Չարձագանքման պայմաններում` ՌԴ ռազմական ներկայությունը սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար. Փաշինյան
Վերջին շրջանում Ադրբեջանը արևմտյան երկրների հետ հաղորդակցության ընթացքում իր ագրեսիվ գործողությունները բացատրում է հետևյ...
«Դա հերթական խայծն է». Պեսկովը` ԵՄ-ի հետ ՌԴ-ի բանակցությունների մասին
Ուկրաինայի հարցով ԵՄ-ի հետ ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակի բանակցությունների վերաբերյալ տեղեկությո...