Գերմանիայի արտգործնախարարը չհայտարարված այցով Խարկով է մեկնել
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկի՝ Խարկով կատարած չհայտարարված այցի մասին տեղեկացրել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։
«Այսօր ես և Աննալենա Բուրբոկը եղանք Խարկովում, որին Ռուսաստանը մեծ տառապանք է պատճառել: Խարկովը դարձել է Ուկրաինայի հաջող հակահարձակումների խորհրդանիշը, ինչը վկայում է, որ գործընկերների բավարար աջակցությամբ Ուկրաինան կհաղթի: Չեմ կասկածում, որ Գերմանիայի ռազմական օգնությունը կշարունակի գալ»,- գրել է Կուլեբան «Twitter»-ում։
Ինչպես գրում են ռուսական ԶԼՄ-ները, Կուլեբան ասել է, որ Խարկով կատարած այցի ժամանակ ինքը Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բուրբոկին բացատրել է Կիևին գերմանական Leopard ծանր մարտական տանկեր տրամադրելու անհրաժեշտությունը։ Ճանապարհին բանակցությունները տեւել են երեք ժամ։
Վերջին մի քանի ամիսների ընթացքում Ուկրաինան Բեռլինից պահանջում էր իրեն գերմանական Leopard 2 մարտական տանկեր մատակարարել, սակայն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բազմիցս հայտարարել է, որ Գերմանիան այս հարցում գործելու է միայն համաձայնեցնելով իր դաշնակիցների հետ։
Դեկտեմբերի 25-ին հրապարակվել են DPA գործակալության պատվերով YouGov սոցիոլոգիական ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքները, ըստ որոնց՝ Գերմանիայի քաղաքացիների 45%-ը դեմ է այդ տանկերը Կիեւ մատակարարելուն։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը պարտավոր է վերականգնել Բերձորի միջանցքի՝ նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը. Միրզոյան
Հունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերո...
Թեհրանը չի ընդունի տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն. Իրանի խորհրդարանի խոսնակ
Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող Ասիական խորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակներում հանդիպել են Իրանի, Թուրքիայի...
Ադրբեջանը Արցախից հայերի բռնի տեղահանման նպատակ ունի. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդում ընդգծել է ՄԱԿ-ի կողմից վճռական գործողություններ ձեռ...
Եվրախորհրդարանում կքննարկվի Արցախում հումանիտար իրավիճակը
Հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանում քննարկումներ կանցկացվեն «Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետեւանքները» թեմայով։...