Բրազիլիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 14 լրագրող
Բրազիլիայում տեղի ունեցած բողոքի ցույցերը լուսաբանելիս հարձակման ենթարկված լրագրողների թիվը հասել է 14-ի, հայտնում է РИА Новости-ին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակման են ենթարկվել հինգ լրագրողներ։ Նրանցից գողացել են տեխնիկական սարքավորումները։
Տուժած լրագրողների թվում կան այնպիսի լրատվամիջոցների աշխատակիցներ, ինչպիսիք են Washington Post-ի ամերիկյան հրատարակությունը, ինչպես նաև Anadolu, Reuters և France-Presse գործակալությունները։
Հիշեցնենք, որ նախկին պահպանողական նախագահ Ժաիր Բոլսոնարոյի կողմնակիցները, որոնք անցած տարեվերջից բողոքում էին նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, կիրակի օրը գրավեցին Կոնգրեսի շենքը, ներխուժեցին Պլանալտո պալատ, ինչպես նաև Գերագույն դատարանի շենք: Միայն երեկոյան ոստիկաններին հաջողվեց ցուցարարներից մաքրել կառավարական շենքերը, ավելի քան 400 մարդ բերման ենթարկվեց։
Բրազիլիայի անվտանգության ուժերը երկուշաբթի օրը սկսել էին Բրազիլիայի զինված ուժերի շտաբի մոտ տեղակայված բողոքի ճամբարը ցրելու գործողություն։