Ադրբեջանի տարածքում մնացած հայկական անկլավների հարց Հայաստանն էլ ունի. Փաշինյան
Ադրբեջանի տարածքում մնացած հայկական բնակավայրերի` անկլավների հարց Հայաստանն էլ ունի։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով Ադրրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի` սահմանների ճշգրտման արդյունքում Հայաստանի 8 գյուղեր Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ հայտարարությունը։
«Դելիմիտացիայի գործընթացում շատ հարցեր կան, որ պետք է կարգավորվեն։ Անկլավների թեման մենք էլ ունենք` Արծվաշենը կա, չէ՞, ի վերջո, որը ՀՀ ինքնիշխան մաս է ու որն այսօր Ադրբեջանի վերահսկողության ներքո է», – ասաց Փաշինյանը` հավելելով, որ նման թեմաներն Ադրբեջանն օգտագործում է հայ հանրության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու համար։
Փաշինյանը նաև հիշեցրեց, որ 90-ականներից ի վեր Հայաստանում կան Ադրբեջանի կողմից օկուպացված բազմաթիվ տարածքներ։ «Օրինակ` Տավուշի մարզի Պառավաքար գյուղի տարածքների մեծ մասը օկուպացված է։ Օրինակ` Վազաշեն գյուղից, Բերքաբեր գյուղից, Այգեհովիտ գյուղից»,– ասաց Փաշինյանը` հայտարարելով, որ այդ խնդիրների լուծումը քննարկվելու է դելիմիտացիայի գործընթացի շրջանակում, ուստի դրանց շուրջ խուճապի մթնոլորտ ստեղծելու կարիք չկա։
Հարցին, թե արդյոք 2025թ–ին ՌԴ խաղաղապահները կփոխարինվեն միջազգային բազմազգ կոնտինգենտով, ՀՀ վարչապետը պատասխանեց, որ հայկական կողմի համար կարևոր նպատակը ԼՂ հայ բնակչության անվտանգության ապահովումն է, որի համար պետք է գործադրվեն ամենաարդյունավետ միջոցները։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի զինված ուժերն արդեն 30 տարի է՝ Հայաստանի տարածքում են.Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանի զինված ուժերն արդեն 30 տարի է՝ Հայաստանի Հանրապետության տարածքում են։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամ...
Ալիևը Ֆրանսիայից ներողություն է պահանջում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի և Փարիզի միջև հարաբերությունների վատթարացման համար պատասխանատու է համարում Ֆրանսիայի...
ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը կպարզվի. Պեսկով
ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը կպարզվի։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոնկրետ ի՞նչ քայլեր եք ակնկալում Հայաստանից. լրագրողը` Ռուբեն Վարդանյանին
Այս պահին տեղի է ունենում «Արցախ: Շրջափակման մեկ ամիս» խորագրով Ստեփանակերտ-Երեւան տեսակամուրջը, որի ընթացքում Արցախի պե...