«Համաճարակային ֆիլտր» կսահմանվի դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է ՀՀ մարզպետարաններին, Երևանի քաղաքապետարանին` առաջարկելով իրենց ենթակա հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ՝ հաշվի առնելով վերջին օրերի սուր շնչառական վարակների և գրիպի աճը մասնավորապես 0-18 տարեկան երեխաների շրջանում։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
«Համաճարակային իրավիճակի հետագա բարդություններից և հիվանդության տարածումից խուսափելու նպատակով, որպես կանխարգելիչ միջոցառում, առաջարկվում է դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում սահմանել «համաճարակային ֆիլտր»՝ հիվանդ երեխաների մուտքը հաստատություններ բացառելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Նույն հանձնարարականը տրվել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների և ոչ պետական դպրոցների տնօրեններին:
Հակահամաճարակային միջոցառումները դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում կիրակականացվեն հունվարի 9-ից:
Հավելենք, որ 3-12-րդ դասարանների աշակերտների ձմեռային արձակուրդն ավարտվել է, և այսօրվանից նրանք հաճախում են դպրոց, իսկ առաջին և երկրորդ դասարանցիների արձակուրդը կշարունակվի մինչև հունվարի 22-ը ներառյալ:
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ արժե ամանորյա հանգիստը Հայաստանում
Ամանորը շատերի համար սպասված տոն է: Մարդիկ նախընտրում են Ամանորն անցկացնել ամենատարբեր վայրերում` ռեստորաններում, հյուրա...
«Թաթոյան» հիմնադրամը փաստեր է ներկայացրել՝ Լաչինի միջանցքի արգելափակումը կազմակերպել է Ադրբեջանի իշխանությունը
44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ քաղաքացիների մուտքը և ելքը կանոնակարգված...
Ներքին և Վերին Շորժաներում բնակիչները ժամանակավոր տեղափոխվել են գյուղից.24News
Ներքին Շորժայում ձյուն շատ է գալիս, թուրքերն էլ մոտիկ են, բնակիչները տեղափոխվել են գյուղից։ Այս մասին 24News-ին հայտնել...
Հայտնի են միասնական քննությունների առաջին փուլի օրերը
Հաստատված է նաև 2023 թվականի միասնական քննությունների քննական կենտրոնների ցանկը. գործելու է 29 կենտրոն Երևանում և մարզեր...