Ներքին և Վերին Շորժաներում բնակիչները ժամանակավոր տեղափոխվել են գյուղից.24News
Ներքին Շորժայում ձյուն շատ է գալիս, թուրքերն էլ մոտիկ են, բնակիչները տեղափոխվել են գյուղից։ Այս մասին 24News-ին հայտնել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ներքին Շորժա բնակավայրի վարչական ղեկավար Արամ Մինասյանը՝ անդրադառնալով «Թաթոյան» հիմնադրամի այն հայտարարությանը, որ բնակիչները լքել են Ներքին և Վերին Շորժա գյուղերը։
«Բայց մարտից կրկին վերադառնալու են, զգուշանում են ձյան գալու հետևանքով ճանապարհի փակվելուց։ Վարդենիս, Ակունք են տեղափոխվել, տարբեր տեղեր, բայց էլի վերադառնալու են։ Գյուղում հիմնականում մնացել են զինվորականները, գյուղը թշնամու կողմից դիտարկման տակ է։ Ես գյուղում եմ»,- ասաց Մինասյանը։
Ըստ համայնքի ղեկավարի՝ գյուղի ուղղաթյամբ վերջին օրերին կրակոցներ չեն եղել, հանգիստ է․ «Բնակիչները դեկտեմբերին են տեղափոխվել։ Գյուղում ձյունը շատ է լինում, խնդիր է դառնում։ Ջուրը սակավ է, ՀԷԿ-ը չի գործում»։
«Բնակիչները, տները կանգուն են, հրետակոծության ժամանակ գյուղում ոչ մի դեպք չի եղել, ոչ մեկին ոչ մի բան չի եղել։ Մարդիկ կան, որոնք Վարդենիսում էլ տուն ունեն։ Մարտին կվերդառնան, նաև եղանակից է կախված, բնակչությունը տեղում է լինելու»,- նշել է Ներքին Շորժայի ղեկավարը։
Վերին Շորժա բնակավայրի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանն էլ նշել էր, որ բնակչությունը տեղափոխվել է թշնամու ներխուժման պատճառով․ «Բնակիչները ժամանակավոր են լքել գյուղը, կրակոցների ժամանակ են բացակայում։ Հիմնականում տեղափոխվել են Վարդենիս քաղաք, Վարդենիսի գյուղեր։ Ով որ բարեկամ, հարազատ ունի, նրանց տներում են ժամանակավոր բնակվում»։
Համայնքի ղեկավարը նշել է, որ ինքը գյուղում է։
Հիշեցնենք, որ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը գրել էր, որ 2022թ․ սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ զինված հարձակման հետևանքով Ներքին Շորժա ու Վերին Շորժա գյուղերում քաղաքացիական կյանք այլևս չկա, սարատեղիներն ամբողջությամբ անցել են ադրբեջանական դիտարկման վերահսկողության ներքո, գյուղերը դատարկվել են, առաջացել են ջրի հասանելի լրջագույն խնդիրներ կամ ջուր չկա առհասարակ: Փաստերն արձանագրվել են 2022թ. նոյմբերի 25-ին, դեկտեմբերի 29-ին մարզի սահմանային բնակավայրերում փաստահավաք աշխատանքների ժամանակ։
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ արժե ամանորյա հանգիստը Հայաստանում
Ամանորը շատերի համար սպասված տոն է: Մարդիկ նախընտրում են Ամանորն անցկացնել ամենատարբեր վայրերում` ռեստորաններում, հյուրա...
«Թաթոյան» հիմնադրամը փաստեր է ներկայացրել՝ Լաչինի միջանցքի արգելափակումը կազմակերպել է Ադրբեջանի իշխանությունը
44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ քաղաքացիների մուտքը և ելքը կանոնակարգված...
Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծում տեղի է ունեցել վթար. ԱրցախԷներգո
Սույն թվականի հունվարի 9-ին` ժամը 14։35-ին, Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ...
«Համաճարակային ֆիլտր» կսահմանվի դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է ՀՀ մարզպետարաններին, Երևանի քաղաքապետարանին` առաջարկելով իրենց ենթ...