«Քաչալ սար» կոչվող տարածքում բռնկված հրդեհն Ադրբեջանի օկուպացրած տարածքից է տարածվել. ԶԼՄ
Գորիսի տարածաշրջանում բռնկված հրդեհն Ադրբեջանի օկուպացրած «Քաչալ սար» կոչվող տարածքից է սկսվել և տարածվել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը` անդրադառնալով սոցիալական հարթակներում տարածված տեսանյութերին, ըստ որոնց՝ հրդեհ է բռնկվել Սև լճի հատվածում։
Ըստ Յոլյանի՝ հրդեհը բռնկվել է առավոտյան ժամը 9-ի շրջանում և տարածվել։ «Հրդեհի մի մասը մարվել է, սակայն կեսօրից հետո եղանակային պայմաններով պայմանավորված հրդեհն ավելի է տարածվել։ Այս պահին դրա մի հատվածը մարվել է, այժմ շարունակվում են հրդեհի ամբողջական մարման աշխատանքները»,-հայտնեց նա։
Յոլյանը չբացառեց տեղի ունեցածում ադրբեջանական զինուժի գործողությունների հետևանքի վերաբերյալ վարկածը։
«Հավանականությունը մեծ է, որ հենց իրենք են միտումնավոր արել»,-նշեց նա։