Անոմալ սառնամանիք է ապասվում Ռուսաստանում առաջիկա օրերին

Անոմալ սառնամանիք է ապասվում ՌԴ-ում առաջիկա օրերին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ Հիդրոօդերևութաբանության կենտրոնի գիտական ​​տնօրենը։ 

Ավելի վաղ ՌԴ Հիդրոմետկենտրոնը հայտարարել էր, որ հունվարի 6-ին Մոսկվայում կգրանցվի վերջին 20 տարիների ամենացուրտ հնգօրյակը՝  -20 °С...-26 °С, իսկ տարածաշրջանում՝ մինչև -30 °С։ 

Առաջիկա օրերին մինչև -53 °С է սպասվում Յակուտիայում, Մագադանի մարզում և Չուկոտկայում, իսկ Յամալո-Նենեցյան և Խանտի-Մանսիյսկի ինքնավար օկրուգներում՝ մինչև -45...-47 °С։ 

Երկրի եվրոպական մասի մի շարք շրջաններում և Ուրալում սպասվում են նաև մինչև -33-35 աստիճան սառնամանիքներ։