Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են նախ ամբողջությամբ գրավել Լեռնային Ղարաբաղը, իսկ հետո Սյունիքը. ինչ է գրում Charlie Hebdo-ն
Ֆրանսիական հանրահայտ Charlie Hebdo ամսագիրը գրում է:
«Ուկրաինական պատերազմը ստիպել է մեզ մոռանալ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող սպառնալիքի մասին»։
Պարբերականը կարծում է, որ այժմ առավել քան երբևէ կարևոր է մոբիլիզացվել հօգուտ հայերի։
«Սա տագնապի ճիչ է և գործողության կոչ: Ընթերցողները, ովքեր խոստացել են աջակցել Ուկրաինային Ռուսաստանի հարձակման տակ, թույլ չեն տա, որ Կիևի վրա ընկած պատերազմի ստվերում տեղի ունենա հանցագործություն, որն օրեցօր կարող է հանգեցնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անհետացմանը»,- ասվում է ամսագրի հոդվածում։
Charlie Hebdo-ն գրում է, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը խոչընդոտ են հանդիսանում Թուրքիայի և Ադրբեջանի ճանապարհին Թուրքիան Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայի հետ կապելու աշխարհաքաղաքական ծրագրի իրականացման հարցում, և դրա համար անհրաժեշտ է նախ ամբողջությամբ գրավել Լեռնային Ղարաբաղը, իսկ հետո Սյունիքը։