Գերմանիան հրաժարվում է բանակցել Լեհաստանի հետ` պատճառած վնասի փոխհատուցման վերաբերյալ
Գերմանիայի կառավարությունը հրաժարվել է բանակցել Լեհաստանի հետ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Լեհաստանի ԱԳՆ-ն։
«Ըստ Գերմանիայի կառավարության՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լեհաստանին հասցված վնասի փոխհատուցման հարցը փակված է, և Գերմանիայի կառավարությունը մտադիր չէ բանակցություններ սկսել այդ հարցի շուրջ», - ասվում է Լեհաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Հայտարարության մեջ նշվում է, որ «Գերմանիայի կառավարության նոտան ստացվել է հունվարի 3-ին»։ Լեհաստանի իշխանությունները, ընդգծվում է մամուլի հաղորդագրության մեջ, կշարունակեն ջանքերը վերականգնելու 1939-1945 թվականների գերմանական օկուպացիայի ժամանակ պատճառված վնասը։
Հիեցնենք` սեպտեմբերի 1-ին Լեհաստանի իշխանությունները ներկայացրել են հանրապետության փորձագետների կողմից պատրաստված եռահատոր զեկույցը 1939-1945 թվականներին նացիստական Գերմանիայի հարձակման և գերմանական օկուպացիայի հետևանքով Լեհաստանի կրած կորուստների մասին։ Հայտարարված ընդհանուր գումարը կազմել է մոտ 1,3-1,5 տրլն դոլար:
Նմանատիպ հոդվածներ
«Բայդենն այդ հարցում անձնական աջակցություն է խոստացել Էրդողանին». Քալըն
Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Թուրքիան ԱՄՆ-ից F-16 կործանիչներ ձեռք բերելո...
«Սա 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո ամենալայնածավալ հարձակումն է Արցախի ժողովրդի վրա». Արցախի ԱԳՆ
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և նրա 120 000 բնակչության մեկ ամիս շարունակվող շրջափակումը 2020 թ․ 44-օրյա պատերա...
Հաագայի դատարանը Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարության շրջանակում լսումներ կանցկացնի
Հունվարի 30-31-ին ՄԱԿ–ի միջազգային դատարանը (Հաագայի դատարանը) Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարության շրջանակում լսում...
«Ադրբեջանը պետք է հասկանա, որ խաղաղության չի կարող հասնել հայերի կյանքի գնով». Ռուբեն Վարդանյան
Ադրբեջանը պետք է հասկանա, որ խաղաղության չի կարող հասնել հայերի կյանքի գնով։ Այս մասին Twitter-յան իր էջում գրել է Արցախ...