«Ես գիտեմ ռուսների, ովքեր Ուկրաինայում պատերազմի պատճառով այլևս չեն ուզում ռուսերեն խոսել». Էստոնիայի նախագահ
Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը ETV+-ին տված վերջին հարցազրույցում ասել է, որ ուկրաինական իրադարձությունների ֆոնին ռուսաց լեզվի դեմ պայքարելու պատճառ չի տեսնում։ Արձագանքելով հաղորդավարի այն նկատառմանը, թե ուկրաինական իրադարձությունների սկսվելուց հետո հայտարարություններ են հնչել, որ երկիրը պետք է ավելի քիչ ռուսերեն սովորի և ավելի շատ ուշադրություն դարձնի այլ լեզուներին, Կարիսը նշեց, որ համաձայն չէ այս կարծիքի հետ։
«Լեզուն գործիք է: Ես լեզուների դեմ պայքարելու պատճառ չեմ տեսնում: Ռուսերենն ինքնին մշակութային լեզու է: Ոչ մի պատճառ չկա պայքարել լեզուների դեմ այնպես, ինչպես ռուս գրականության դեմ պայքարելու պատճառ չկա»,- ասել է երկրի նախագահը։
Կարիսը նշել է, որ փոխվում է վերաբերմունքը ռուսաց լեզվի նկատմամբ։
«Ես գիտեմ ռուսների, ովքեր Ուկրաինայում պատերազմի պատճառով այլևս չեն ուզում ռուսերեն խոսել: Ուկրաինացիները, ովքեր ռուսերեն էին խոսում, հրաժարվում են ռուսերենից: Բայց սա անցողիկ երևույթ է»,- ընդգծել է Ալար Կարիսը։
Նմանատիպ հոդվածներ
«Բայդենն այդ հարցում անձնական աջակցություն է խոստացել Էրդողանին». Քալըն
Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Թուրքիան ԱՄՆ-ից F-16 կործանիչներ ձեռք բերելո...
«Սա 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո ամենալայնածավալ հարձակումն է Արցախի ժողովրդի վրա». Արցախի ԱԳՆ
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և նրա 120 000 բնակչության մեկ ամիս շարունակվող շրջափակումը 2020 թ․ 44-օրյա պատերա...
Հաագայի դատարանը Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարության շրջանակում լսումներ կանցկացնի
Հունվարի 30-31-ին ՄԱԿ–ի միջազգային դատարանը (Հաագայի դատարանը) Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարության շրջանակում լսում...
«Ադրբեջանը պետք է հասկանա, որ խաղաղության չի կարող հասնել հայերի կյանքի գնով». Ռուբեն Վարդանյան
Ադրբեջանը պետք է հասկանա, որ խաղաղության չի կարող հասնել հայերի կյանքի գնով։ Այս մասին Twitter-յան իր էջում գրել է Արցախ...