Tesla-ն 2022 թվականին ռեկորդային թվով էլեկտրական մեքենաներ է մատակարարել հաճախորդներին

Էլեկտրական մեքենաներ արտադրող ամերիկյան Tesla ընկերությունը անցյալ տարի շուկա է մատակարարել ռեկորդային 1,31 միլիոն ավտոմեքենա՝ 40%-ով ավելի, քան 2021թվականին։ 


Մասնավորապես, Tesla-ն 2022 թվականին առաքել է 1,247 միլիոն Model 3 և Y էլեկտրական մեքենա, ինչը 37 տոկոսով ավելի է 2021 թվականի համեմատ: Model S-ի և X-ի մատակարարումները միաժամանակ աճել են 2,7 անգամ և կազմել 66,705 հազար ավտոմեքենա։


Անցյալ տարի ավելացել է նաև ընկերության էլեկտրական մեքենաների արտադրությունը՝ 47%-ով՝ մինչև 1,37 մլն ավտոմեքենա։ Tesla-ն արտադրել է Model 3 և Y ամենաշատ էլեկտրական մեքենաները՝ 1,298 մլն, իսկ Model S և X-ը՝ 71,177 հազար։

 

Tesla-ի էլեկտրական մեքենաների մատակարարումները 2022 թվականի չորրորդ եռամսյակում աճել են 31%-ով՝ հասնելով ռեկորդային 405,278 հազար էլեկտրական ավտոմեքենաների, որոնք ներառում են 388,131 հազար Model 3 և Y և 17,147 հազար Model S և X։ Արտադրությունը հոկտեմբեր-դեկտեմբերին աճել է 44%-ով՝ հասնելով մինչև 439,701 հազար, որից 419,088 հազարը՝ Model 3 եւ Y, իսկ 20,613 հազարը՝ Model S եւ X։

 

Չորրորդ եռամսյակում Tesla-ի մատակարարումները շուկա, թեև ռեկորդային դարձան, պարզվեց, որ ավելի քիչ են եղել Bloomberg-ի կողմից հարցված վերլուծաբանների կանխատեսումներից, որոնք հոկտեմբեր-դեկտեմբերին ակնկալում էին 420,76 հազար էլեկտրական մեքենա:


Ամերիկյան Tesla Motors ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին՝ որպես էլեկտրական մեքենաների և դրանց հետ կապված տեխնոլոգիաների մշակող և արտադրող։ Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի Պալո Ալտո քաղաքում: Էլեկտրական մեքենաներից բացի, ընկերությունը արտադրում է մարտկոցներ և էլեկտրական շարժիչներ՝ օգտագործելով իր սեփական տեխնոլոգիան և վաճառում այն ​​այլ ավտոմոբիլային ընկերությունների, ինչպիսիք են Toyota-ն և Daimler-ը: