Հասարակություն

Մի՛ մնացեք անտարբեր, խնդրում եմ. Արցախի ՄԻՊ

Unknown 308 դիտում
Մի՛ մնացեք անտարբեր, խնդրում եմ. Արցախի ՄԻՊ

Ավելի քան երկու շաբաթ Արցախն Ադրբեջանի ստեղծած շրջափակման մեջ է։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյան:

 

«Քաղաքակիրթ աշխարհը պետք է ստիպի Ադրբեջանին՝ դադարեցնել մարդկության դեմ հանցագործությունը։ Մի՛ մնացեք անտարբեր, խնդրում եմ, բարձրաձայնեք հարցը՝ կյանքի ճանապարհը բացելու համար»,- գրել է Արցախի ՄԻՊ-ը:

 

Արդեն 23-րդ օրն է՝ Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը շարունակում է մնալ փակ. միջանցքը դեկտեմբերի 12-ից փակել է Ադրբեջանը բերելով բնապահպանական կեղծ պատճառաբանություններ:

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով 23 օր է՝ հումանիտար ճգնաժամի առաջ են կանգնել Արցախի 120 հազար մարդ, այդ թվում ՝ 30 հազար երեխա, 20 հազար տարեց ու շուրջ 9 հազար հաշմանդամություն ունեցող անձ։

Ճանապարհի փակ լինելու պատճառով Հայաստանից Արցախ չի կարողացել վերադառնալ 1100 մարդ, որոնց թվում՝ 270 երեխա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից