Երևի քիչ ժամանակ անց չկարողանանք համալրել պարենային պահեստները․ Դավիթ Գալստյան
Արցախում պարենը, մթերքն ու դեղորայքը գնալով պակասում են, բայց դեռ դիմանում ենք։ Այս մասին 24News-ին ասել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի փակման հետեւանքով ստեղծված իրավիճակին Ամանորի ընթացքում։
«Ամեն ինչն էլ կամաց-կամաց պակասում է։ Դեղորայքի հետ կապված դեռևս լուրջ խնդիր չկա, կարող է ինչ-որ անվանական դեղերի պակաս լինել, բայց ընդհանուր դեռ դիմանում ենք», - հավելել է արցախցի պատգամավորը։
Գալստյանը նշեց, որ բնակչությունը դեռեւս հոգում է կարիքներն ի հաշիվ նախապես կատարած ամանորյա գնումների։ «Նոր տարվան ընդառաջ մարդիկ ինչ-որ չափի առեւտուր էին արել, պահեստավորել։ Երևի քիչ ժամանակ անց չկարողանանք համալրել պարենային պահեստները։ Խնդիրների առկայությունը մարդիկ գնալով կզգան իրենց վրա, առայժմ դեռ նկատելի պակասություն չկա», - եզրափակել է Դավիթ Գալստյանը։
Հիշեցնենք, դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10։30-ից «բնապահպան» ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ փակել են Հայաստանն Արցախին կապող Գորիս-Ստեփանակերտ մայրուղին (Լաչինի միջանցք) Շուշի-Քարին տակ հատվածում։
Նմանատիպ հոդվածներ
Պատժել Բաքվին, օգնել արցախցիներին․ «Genocide Watch»-ի կոչը՝ ԱՄՆ -ին
«Genocide Watch» կոալիցիան կոչ է արել ԱՄՆ իշխանություններին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և շտապ օգնություն ցուցաբ...
Այս խարդախ և խաբեբա մարդը հիմա մեզ նավթ ու գազ է մատակարարում. Bild
Գերմանական ամենամեծ օրաթերթը՝ Bild-ը, անդրադարձել է Ադրբեջանից ԵՄ էներգակիրների ներմուծմանը: Պարբերականը նշել է. «Ադրբեջ...
Իրանի հայամետ հայտարարություններն անհանգստացնում են Անկարային և Բաքվին․ հայտարարություն՝ Թուրքիայից
Իրանի հայանպաստ հայտարարությունները անհանգստացնում են մեզ նույնքան, որքան Բաքվին։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահի մա...
Առավել դաժան ռազմական գործողությունների ամիս կդառնա մարտը. հայտարարություն՝ Ուկրաինայից
Կիևը նախատեսում է գարնանը ակտիվացնել մարտական գործողությունները։ ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել Ուկրա...