Ադրբեջանի ու Հայաստանի միջև կարող է սրացում լինել խաղաղության պայմանագրի կնքման նախաշեմին. Անդրեյ Բիստրիցկի
Ադրբեջանի ու Հայաստանի միջև կարող է սրացում լինել խաղաղության պայմանագրի կնքման նախաշեմին: Այս կարծիքը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի զարգացման և աջակցության հիմնադրամի խորհրդի նախագահ Անդրեյ Բիստրիցկին։
«Հնարավոր է, որ այժմ այս երկրները բավականին լուրջ հայտարարություններ են փոխանակում խաղաղության պայմանագրի կամ ինչ-որ համաձայնագրի նախօրեին։Միևնույն ժամանակ, ի վերջո, այս հայտարարություններին հաջորդում են պայմանագրին սկզբունքային պատրաստակամության մասին հայտարարությունները, ուստի միշտ չէ, որ հեշտ է տարբերել քաղաքական հռետորաբանությունը իրական վիճակից»։
Բիստրիցկին նշել է, թե նախորդ տարիներին նույնպես, երբ խոսվում էր քիչ թե շատ հիմնարար համաձայնագրի կնքման մասին, կողմերը սադրիչ հայտարարություններ էին անում միմյանց դեմ՝ իրենց բանակցային դիրքերն ամրապնդելու համար։
«Ես այդքան ուղիղ չէի խոսի [Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր հակամարտության հավանականության մասին]։ Ռիսկերը միշտ էլ կան, մենք դա տեսել ենք 2020 թվականին, բայց միևնույն ժամանակ երկու կողմերն էլ հասկանում են, որ ռազմական գործողությունները ծայրահեղ դեպք են», - ասել է նա։
Ավելի վաղ ամերիկյան Foreign Policy-ի փորձագետները կարծիք էին հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հնարավոր նոր պատերազմը կլինի կարճատև, բայց ոչ պակաս դրամատիկ, քան 2020 թվականի 44-օրյա հակամարտությունը։
Նմանատիպ հոդվածներ
Պատժել Բաքվին, օգնել արցախցիներին․ «Genocide Watch»-ի կոչը՝ ԱՄՆ -ին
«Genocide Watch» կոալիցիան կոչ է արել ԱՄՆ իշխանություններին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և շտապ օգնություն ցուցաբ...
Այս խարդախ և խաբեբա մարդը հիմա մեզ նավթ ու գազ է մատակարարում. Bild
Գերմանական ամենամեծ օրաթերթը՝ Bild-ը, անդրադարձել է Ադրբեջանից ԵՄ էներգակիրների ներմուծմանը: Պարբերականը նշել է. «Ադրբեջ...
Իրանի հայամետ հայտարարություններն անհանգստացնում են Անկարային և Բաքվին․ հայտարարություն՝ Թուրքիայից
Իրանի հայանպաստ հայտարարությունները անհանգստացնում են մեզ նույնքան, որքան Բաքվին։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահի մա...
Առավել դաժան ռազմական գործողությունների ամիս կդառնա մարտը. հայտարարություն՝ Ուկրաինայից
Կիևը նախատեսում է գարնանը ակտիվացնել մարտական գործողությունները։ ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել Ուկրա...