ԼՂ–ից տեղահանվածները կկարողանան նորակառույց բնակարան գնել մարզերում. գումարի չափը վերանայվել է
Արցախից տեղահանված ընտանիքները Հայաստանի Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում հնարավորություն կստանան առաջնային շուկայից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերել հիփոթեքով։ Այդ նպատակով ՀՀ կառավարությունն այսօր վերանայել է նախկինում ընդունած որոշման չափորոշիչներն ու գումարի չափը։
Բանն այն է, որ գործող ծրագրով ՀՀ–ում անշարժ գույք ձեռք բերելու դեպքում աջակցության չափը կազմում է մինչև 10 մլն դրամ` հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար։
Սակայն որոշ դեպքերում այս սահմանաչափը խոչընդոտում է գույքի ձեռքբերմանը՝ հաշվի առնելով անշարժ գույքի շուկայում գրանցված գնաճը։
Որոշման հիմնավորման համաձայն` ծրագրի պոտենցիալ շահառուներ են Արցախի տարբեր բնակավայրերից տեղահանված 4176 ընտանիքներ։
Կառավարության համոզմամբ` գնային խիստ սահմանափակումը վերանայելու դեպքում ԼՂ–ից տեղահանված ընտանիքների համար կստեղծվեն բարենպաստ պայմաններ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում առաջնային շուկայից հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար՝ միաժամանակ նպաստելով մարզային բնակավայրերում բնակարանաշինության զարգացմանը։
2022թ. դեկտմբրի 19-ի դրությամբ վարկավորման հավաստագիր է ստացել 3139 շահառու, որից շուրջ 50-ի վարկավորման գործընթացն ընթացքի մեջ է և գտնվում է ավարտական փուլում։
Հիշեցնենք` Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը հաստատվել էր 2022 թվականի փետրվարի 17-ին։
Նմանատիպ հոդվածներ
Արցախում նոր նախարարներ են նշանակվել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 29-ին հաստատել է կառավարության որոշում Սուրեն Արմավիրի Գա...
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանից պահանջել է փաստեր ներկայացնել
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պահանջել է փաստեր ներկայացնել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար...
Քըլըչը՝ հայ-թուրքական բանակցությունների և Ռուբինյանի հետ բարեկամական հարաբերությունների մասին
Դեկտեմբերի 27-ին Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը ելույթ է ունեցել Անկարայի համալսարանի լեզվաբանական...
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բույոնը չորեքշաբթի կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել։ Պատճառը...