Հայաստանի կողմից եղբայրական փորձերն անընդունելի են. Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակմանը, հայտարարել է, որ այնտեղ տեղի ունեցող վերջին իրադարձությունները, անկասկած, Հայաստանի համար անկեղծության ստուգման փորձ են լինելու։
«Եղբայրական Ադրբեջանի հետ սերտ համագործակցությունը շարունակվում է ամենաբարձր մակարդակով։ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում իր քայլերը սերտորեն համակարգում է Բաքվի հետ։ Լաչինի ճանապարհին վերջին իրադարձությունները, անկասկած, Հայաստանի համար անկեղծության ստուգման փորձ են լինելու։ Եղբայրական փորձերն անընդունելի են»,- ասել է Չավուշօղլուն ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։ Ադրբեջանցի «բնապահպանները» հայտարարում են, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում հանքերի շահագործումն պետք է դադարեցվի:
Նախօրեին Արցախի Հանրապետության կառավարությունը մեկ անգամ ևս վերահաստատել է, որ Արցախում հանքարդյունաբերությունը իրականացվում է միջազգային ամենաբարձր չափանիշներով, որին համապատասխանեցված են նաև ոլորտի օրենսդրությամբ սահմանված կարգավորումները:
«Հաշվի առնելով, սակայն, հարևան երկրի «էկոակտիվիստների» ստեղծած անառողջ միջավայրն ու միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերը, որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար:
Ընկերության ղեկավարության հետ համատեղ որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել ընկերության հանքավայրի շահագործումը՝ մինչև փորձաքննության ավարտը:
Արցախի Հանրապետության կառավարությունը դիմել է ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին և միջազգային մյուս մասնագիտական կազմակերպություններին՝ փորձաքննության իրականացումը սեղմ ժամկետներում կազմակերպելու համար:
Արցախի Հանրապետության կառավարությունը մշտապես կողմնակից է եղել հանքարդյունաբերության ոլորտում միջազգային լավագույն ստանդարտների պահպանմանը և համոզված է, որ միջազգային էկոլոգիական ստանդարտները պետք է կիրառելի լինեն ողջ տարածաշրջանի հանքարդյունաբերող ընկերությունների համար»,- ասված է կառավարության հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ես հույս ունեմ, որ Հայաստանում այդ մասին գիտեն. Զախարովան հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար Ռուսաստանը գործի է դրել բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությո...
Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հարցը Ռուսաստանի իրավասության հարց չէ. Զախարովա
Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հարցը Ռուսաստանի իրավասության հարց չէ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է...
Մենք իսկապես մտահոգված ենք Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված լարվածությամբ. Պեսկով
Կրեմլը մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված լարվածությամբ, Մոսկվան կշարունակի շփումները Բաքվի եւ Երեւանի հետ, հայտ...
Անհրաժեշտ է անցնել գործողությունների. ՄԻՊ
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ միջազգային կարևոր դերակատարներ ու կազմակերպություններ ուղիղ և հասցեա...