Անհրաժեշտ է անցնել գործողությունների. ՄԻՊ
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ միջազգային կարևոր դերակատարներ ու կազմակերպություններ ուղիղ և հասցեական գնահատականներ են հնչեցրել, սակայն դա բավարար չէ, քանի որ իրավիճակը չի փոխվում: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:
«Միջազգային կարևոր դերակատարներ ու կազմակերպություններ ուղիղ և հասցեական գնահատականներ են հնչեցրել: Շարունակվող բլոկադան հիմք է տալիս պնդելու, որ գնահատականներն այլևս մեզ չեն բավարարում, որովհետև իրավիճակը դրանից չի փոխվում, անհրաժեշտ է անցնել գործողությունների: Մասնավորապես, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին կոչ եմ արել ուղարկել փաստահավաք առաքելություն Լաչինի միջանցք՝ տեղում իրավիճակը հասկանալու և իր հետևությունների համար հիմք ունենալու համար», -նշեց Գրիգորյանը:
ՄԻՊ-ի խոսքով՝ Ադրբեջանը կեղծում է իրականությունը, ուստի առաքելություն ուղարկելն անհրաժեշտություն է:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի կողմից եղբայրական փորձերն անընդունելի են. Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչ...
Ես հույս ունեմ, որ Հայաստանում այդ մասին գիտեն. Զախարովան հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար Ռուսաստանը գործի է դրել բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությո...
Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հարցը Ռուսաստանի իրավասության հարց չէ. Զախարովա
Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հարցը Ռուսաստանի իրավասության հարց չէ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է...
Մենք իսկապես մտահոգված ենք Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված լարվածությամբ. Պեսկով
Կրեմլը մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված լարվածությամբ, Մոսկվան կշարունակի շփումները Բաքվի եւ Երեւանի հետ, հայտ...