Միութենական պետություն ստեղծելու գաղափար հիմա էլ կա. Անդրանիկ Քոչարյան
Դեռ 90–ականներին կար Միութենական պետություն ստեղծելու ծրագիր, հիմա էլ նման գաղափար կա։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Դեռ 90–ականներին ստորագրություններ էին հավաքում, կոորդինացիոն խումբ էր ստեղծված, Հայաստան–Ռուսաստան–Բելառուս միության մասին էր խոսքը գնում։ Այդ գաղափարը շարունակական եկել հասել է մեր օրեր։ Ռուսաստանը Բելառուսի հետ Միութենական պետություն ստեղծելու ճանապարհին կցանկանա հնարավորինս շատ մասնակիցներ տեսնել այդ միության մեջ»,– ասաց Քոչարյանը։
Նա հայտարարեց, որ չի կարող ասել, թե Ռուսաստանը Հայաստանին ուղիղ ստիպել է Միութենական պետության կազմի մեջ մտնել, բայց նպատակների մեջ տեսանելի են նման ցանկություններ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ռուս գործընկերների հետ Միութենական պետության մասին քննարկումներ չեն եղել։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին անհեթեթություն է անվանել հայաստանյան լրատվամիջոցների հրապարակումներն այն մասին, թե Ռուսաստանն իբր ցանկանում է, որ Հայաստանը մաս կազմի Ռուսաստան-Բելառուս միութենական պետությունը։
Նմանատիպ հոդվածներ
Լաչինի խնդրի պարագայում ավելի պատեհ է «Մեր ժամանակների հերոսն» իրականացնելը. վարչապետ
Հատկապես այս պարագայում, երբ Լաչինի միջանցքի խնդիր ունենք, ավելի պատեհ է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության իրա...
2030-ականներին Ադրբեջանի գրեթե բոլոր գազի հանքավայրերը գնալու են բնական կրճատման. փորձագետներ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, շարունակելով Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի և ադրբեջանական գազի գործոնի թեմային վերաբերող հոդվածաշարը...
ՌԴ-ի, ՀՀ-ի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպում չի լինի, կլինեն երկկողմ շփումներ. Պեսկով
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը չեն ծրագրում եռակողմ հանդի...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 26-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին տեղեկանում է վ...