Իսրայելը սպառնում է Իրանին. երկրի ՊՆ-ի հայտարարությունը
Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել է, որ երկիրը բարելավել է Իրանի վրա հարձակվելու իր պատրաստականությունը՝ բացատրելով, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում միջուկային օբյեկտներին հարվածելու համար։ Այս մասին հայտնում է gazeta.ru կայքը՝ վկայակոչելով Bloomberg-ը։
Ռազմաօդային ուժերի օդաչուների ավարտական արարողության ժամանակ նախարարն նշել է, որ մի օր նրանք կարող են մասնակցել նման հարձակման։
«Դուք կարող եք երկու-երեք տարվա ընթացքում հատել օդային սահմանը և մասնակցել Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակմանը, որին մենք պատրաստվում ենք՝ միաժամանակ զգալիորեն բարձրացնելով պատրաստվածությունը վերջին տարիներին», - ասել է Գանցը:
«Լիկուդ»-ի առաջնորդ Բենիամին Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելի նոր կառավարությունը կշարունակի աշխատել Իրանի միջուկային ծրագրի վերացման ուղղությամբ ՝ Թեհրանի կողմից միջուկային զենքի ստացումը կանխելու համար: Նրա խոսքով ՝ նոր կառավարությունը կաշխատի նաեւ Երուսաղեմի կարգավիճակի ամրապնդման եւ կրոնական հարցերում ստատուս քվոն պահպանելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Արցախում նոր նախարարներ են նշանակվել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 29-ին հաստատել է կառավարության որոշում Սուրեն Արմավիրի Գա...
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանից պահանջել է փաստեր ներկայացնել
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պահանջել է փաստեր ներկայացնել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար...
Քըլըչը՝ հայ-թուրքական բանակցությունների և Ռուբինյանի հետ բարեկամական հարաբերությունների մասին
Դեկտեմբերի 27-ին Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը ելույթ է ունեցել Անկարայի համալսարանի լեզվաբանական...
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բույոնը չորեքշաբթի կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել։ Պատճառը...