«Հայաստան» հիմնադրամը 500 000 դոլարի չափով հրատապ աջակցություն կտրամադրի Արցախին
Դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով Հիմնադրամի կողմից Արցախին հումանիտար աջակցության ցուցաբերման հարցը քննարկելու նպատակով, որը վարել է Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Նիստին տեսակապի միջոցով մասնակցել են հոգաբարձուների խորհրդի 20 անդամներ, ինչպես նաև հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչներ:
Նիստի ընթացքում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկայացրել են Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և արցախահայության հրատապ կարիքները, դրանք հասցեագրելու ուղղությունները։
Նիստի մասնակիցները քննարկել են ստեղծված իրավիճակը, շեշտվել է Արցախին հումանիտար աջակցություն ցուցաբերելու նպատակով համահայկական համախմբման անհրաժեշտությունը: Ներկայացվել են Արցախին հրատապ մարդասիրական օգնություն տրամադրելու հնարավոր ուղիները և եղանակները, ձեռնարկվելիք միջոցառումները, այդ թվում՝ տարբեր ձևաչափերով դրամահավաք-արշավների կազմակերպման, հիմնադրամի՝ Արցախում իրականացվող ընթացիկ ծրագրերի վերաուղղորդման հնարավորությունները, ինչպես նաև հիմնադրամի կողմից միջազգային տարբեր կառույցներին դիմելու անհրաժեշտությունը:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ բոլոր կառույցներին առաջարկվել է ակտիվ աշխատանքներ տանել՝ իրենց համայնքների ներուժը Արցախում հումանիտար ճգնաժամի հաղթահարման ջանքերին ուղղորդելու, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարում Արցախի կայուն ու ինքնաբավ զարգացումն ապահովելու նպատակով:
ԱՄՆ տեղական մարմինը պատրաստակամություն է հայտնել անմիջապես 500 000 ԱՄՆ դոլար տրամադրել՝ Արցախին բնամթերքի տեսքով մարդասիրական աջակցություն ցուցաբերելու նպատակով:
2021-2022 թթ. ընթացքում հիմնադրամը Արցախում արդեն իսկ իրականացրել է ավելի քան 32 միլիարդ դրամի տարբեր մարդասիրական ծրագրեր, որոնք ուղղված են հետպատերազմյան վերականգնողական աշխատանքերին։
Կառուցվել և շահագործման են հանձնվել հարյուրավոր բնակարաններ ու առանձնատներ, ավելի քան 52 կմ տարբեր ռազմավարական ճանապարհներ և մի քանի համայնքներում խմելու ջրի ցանցեր, ինչպես նաև ֆինանսավորվել են առողջապահական, կրթական, մշակութային և այլ կարևոր ոլորտների զարգացման տասնյակ ծրագրեր:
Նմանատիպ հոդվածներ
Երևանի որոշ հատվածներում գազի սուր հոտ է զգացվել. վտանգավոր ոչինչ չկա
Այսօր, ժամը 17։15-ից ԱԻՆ-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել, որ Երևանի Նոր Նորք, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների շենքերո...
Արցախում ամանորյա տոլման եփելու ճարը տեսել են
25-րդ օրն է՝ Արցախը շրջափակված է, սննդի, պարենային ապրանքների խիստ դիֆիցիտ է առաջացել, գրեթե բոլոր խանւթներում սպառվել ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնում ենք քաղաք, պաշտոնյաներին բերենք այստեղ․ բողոքի դուրս եկած արցախցիները՝ հետագա քայլերի մասին
Քիչ առաջ հայտնեցինք, որ արցախցիները, որոնք ողջ գիշերն անցկացրել են ռուս խաղաղապահների շտաբի մոտ, հայտարարեցին․ «Եթե մենք...
Ընտանեկան նպաստները կավելանան 2000 դրամով
2023թ-ի հունվարի 1-ից ընտանեկան, սոցիալական նպաստներն ու եռամսյակային հրատապ օգնության ամսական չափը Հայաստանում գործող 1...