Բայրամովը հայտնել է, թե որն է ադրբեջանական կողմի դիրքորոշումը
Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցություններում միտված է արդյունքների հասնելուն, իսկ այն հարթակը, որով ընթանում են այդ բանակցությունները, առաջնահերթություն չէ, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Ադրբեջանական կողմի դիրքորոշումը հետևյալն է՝ մեր հիմնական նպատակն այն է, որ բանակցություններն արդյունավետ լինեն: Եվ այս տեսանկյունից բանակցությունների հարթակը, թեև կարևոր է, բայց մեզ համար առաջնահերթություն չէ», - ասել է Բայրամովը:
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը միշտ համաձայնել է բանակցություններ վարել ցանկացած հարթակում։
«Մենք ցույց ենք տվել մեր բաց լինելը գործընթացի նկատմամբ: Բացառություն են կազմում միայն այն հարթակներն ու մարդիկ, որոնք դրսևորել են իրենց կողմնակալությունը և չեզոք և արդար դիրքորոշում ունենալու անկարողությունը: Բնականաբար, նման հարթակներն ու մասնակիցները մեզ համար անընդունելի են», - ընդգծել է Բայրամովը:
«Ընդհանուր առմամբ, մենք չենք բացառում երկկողմ հանդիպումները հայկական կողմի հետ ապագայում: Դա հնարավոր է, և մենք բազմիցս առաջարկել ենք դա, կամ հանդիպում եռակողմ կամ այլ ձևաչափերով»,- հավելել է Բայրամովը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախցի երեխաների ձեռքը սրտաճմլիկ գրառումներ են տալիս․ Հակոբյանը՝ արցախցի երեխաների ակցիայի մասին
2020 թվականի դեկտեմբերի 25-ին հայկական լրատվամիջոցները ողողված էին հետեւյալ վերնագրով նյութերով. «Սկանդալ Ստեփանակերտում...
Դա այն ծանր աշխատանքն է, որ պետք է կատարեն Հայաստանն ու Ադրբեջանը. Պետդեպարտամենտի խոսնակ
Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավա...
Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը Լաչինի միջանցքի վերաբերյալ
ՀՀ ԱԳ նախարարությունը միջազգային գործընկերների և ողջ առաջադեմ մարդկության ուշադրությունն է հրավիրում այն փաստին, որ ավել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եվրոպացի դիտորդները անսպասելիորեն հայտնվել են Լաչինի միջանցքում
Դեկտեմբերի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին իրենց առաքելությունն ավարտող եվրոպացի դիտորդները անսպասելիորեն հայտնվել են Լա...