Ռեգիոնում առկա խնդիրները չեն կարող լուծվել առանց Իրանի
Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասե Քանանին հայտարարել է, որ Իրանը ռեգիոնալ ազդեցիկ երկիր է եւ ռեգիոնում առկա խնդիրները չեն կարող լուծվել առանց Իսլամական Հանրապետության մասնակցության։ Այս կերպ նա արձագանքել է Իրանի՝ ռեգիոնում ունեցած դերակատարության մասին Ամմանում գումարված Բաղդադյան երկրորդ կոնֆերանսի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններին։ Իրանցի բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների կարգավորումը չի նպաստելու ռեգիոնում կայունության եւ խաղաղության ամրապնդմանը։ Քանանին նկատել է, որ խոսքը առհասարակ արաբական եւ իսլամական աշխարհի՝ եւ Իսրայելի միջեւ հարաբերություններում նկատվող նորմալացման տենդենցներին է վերաբերում։
Սրան ի հակառակ, Քանանին ընդգծել է, որ պաղեստինյան ժողովուրդը սպասում է, որ իսլամական եւ արաբական աշխարհը գործուն քայլեր կձեռնարկի իր իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Իրանական արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակի կարծիքով Արեւմուտքը Իրանի ներսում տեղի ունեցող զարգացումներին միջամտելիս՝ «պարտվող ձիու վրա է խաղադրույք կատարել» եւ սխալվել է իր հաշիվներում։ Եւ ի վերջո, Թեհրանից վերստին հայտարարել են, որ Իսլամական Հանրապետությունը չի մասնակցում ռուս-ուկրաինական պատերազմին եւ հերքում է ուկրաինական իշխանությունների կողմից ներկայացված մեղադրանքները։
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստանն Ադրբեջանին պետք է վերադարձնի 8 գյուղ». Բայրամովի հոխորտանքը
Հայաստանն Ադրբեջանին պետք է «վերադարձնի» 8 գյուղ, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ «Սահմանների դելիմ...
Պեսկովը Արմեն Գրգորյանի հայտարարությունները սադրիչ է որակել
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությո...
2023-ին մենք ՀՀ-ի դեմ նոր մեղադրանքներ կներկայացնենք. Բայրամով
2022 թվականի ընթացքում Արդարադատության միջազգային դատարանը և ՄԻԵԴ-ը ադրբեջանական կողմի հայցերի համաձայն միջոցներ են ձեռն...
Մեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում է անցկացնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Փ...