ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն ցանկանում են կործանել ՌԴ-ն. Լավրով
ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները ցանկանում են «մարտադաշտում» հաղթանակ տանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի կործանեն մեր երկիրը, «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով՝ հավաքական Արևմուտքի երկրների և նրանց վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գործողությունները հաստատում են ուկրաինական ճգնաժամի գլոբալ բնույթը։
«Այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների ռազմավարական նպատակը Ռուսաստանին մարտի դաշտում հաղթելն է՝ որպես մեր երկիրը էականորեն թուլացնելու կամ նույնիսկ ոչնչացնելու մեխանիզմ», - ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ այդ նպատակին հասնելու համար Ռուսաստանի հակառակորդները պատրաստ են շատ բանի։
Լավրովի խոսքով՝ «թեժ հակամարտության» հիմնական շահառուն ԱՄՆ-ն է, որը ձգտում է դրանից առավելագույն օգուտ քաղել թե՛ ռազմավարական, թե՛ տնտեսական առումով։
«Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը լուծում է նաև աշխարհաքաղաքական կարևոր խնդիր՝ խզել Ռուսաստանի և Եվրոպայի ավանդական կապերը և էլ ավելի ենթարկել եվրոպական արբանյակներին», - ասել է Լավրովը։