ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անօդաչու թռչող սարք Է խոցվել «Էնգելս» ռազմական օդանավակայանին մոտենալիս․ ՌԴ 3 զինվորական է զոհվել
Սարատովի մարզի «Էնգելս» օդանավակայանի մոտ ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցվել, որի բեկորներից զոհվել է երեք ռուս զինվորական։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Դեկտեմբերի 26-ին` Մոսկվայի ժամանակով ժամը 01:35-ի սահմաններում, Ռուսաստանի օդատիեզերական ուժերը փոքր բարձրության վրա ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել` Սարատովի մարզի «Էնգելս» ռազմական օդանավակայանին մոտենալիս: ԱԹՍ-ի բեկորների անկման հետևանքով օդանավակայանում գտնվող տեխնիկական կազմի երեք ռուս զինծառայողներ մահացու վիրավորում են ստացել»,-ասել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։
Գերատեսչությունում հստակեցրել են, որ «ավիացիոն տեխնիկան չի վնասվել»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բոցի և ծխի հսկայական ամպեր՝ Կորեայում․ խոշոր վթար է տեղի ունեցել
Հարավային Կորեայի Գվաչեոն նահանգում հրդեհ է բռնկվել խոշոր մայրուղու վրա։ Նախնական տվյալներով՝ հրդեհը սկսվել է ավտոբուսի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեքենան տապալել է Telcell տերմինալը և հայտնվել մայթում
Քիչ առաջ Երևանի Մոսկովյան փողոցում վթար է տեղի ունեցել։ Մեքենան տապալել է Telcell տերմինալը և հայտնվել մայթում։ Aurorane...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հնդկաստանում ընձառյուծը հարձակվել է մարդկանց վրա
Հնդկաստանի հյուսիս-արևելքում՝ Ասսամ նահանգում, ընձառյուծը վազում է բնակելի տարածքներով և հարձակվում մարդկանց վրա։ Ընձառյ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջրհեղեղ և զոհեր՝ Ֆիլիպիններում
Ֆիլիպինների իշխանությունները դեռ երեկ հայտնել են, որ երկրում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղներից մարդիկ ե...