Պոմելոներով ամենախիտ քաղաքում ենք հիմա․ լրագրողը՝ Ստեփանակերտի մասին

«Ստեփանակերտում  միրգը վերջացել ա, մնացել ա մի երկու կառալյոկ ու լիքը պոմելո։ Ամեն մրգի խանութի դիմաց մի 100-200 հատ, ու առնող չկա: Մեկ քառակուսի կիլոմետրի վրա պոմելոներով ամենախիտ քաղաքում ենք հիմա: Ու էս մի շաբաթ ա ինձ տանջում ա իմ կյանքի ամենադժվար հարցերից մեկը՝ ինչի՞ են ղարաբաղցիները տենց միահամուռ անտեսում պոմելոն», - այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է լրագրող Սուրեն Ստեփանյանը։ 

 

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ից սկսած Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ. ավելի քան 120 000 մարդ, այդ թվում` շուրջ 30 000 երեխաներ հայտնվել են ծանր կացության մեջ` իսպառ զրկված լինելով ազատ տեղաշարժի ու դրա հետ կապված բազմաթիվ կենսական հնարավորություններից: Հերթական անգամ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը և 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայատարարությամբ ստանձնած պարտավորությունները:

Քաղաքականություն