Նախիջևանի և Թուրքիայի սահմանին հերթեր են ՝ «iPhone»-ների համար

Նախիջևանի և Թուրքիայի սահմանին «iPhone»-ների պատճառով  երկար հերրթեր են գոյացել։
 Ադրբեջանի Նախիջվանի Ինքնավար Հանրապետության հետ Թուրքիայի սահմանին գտնվող Դիլուջու անցակետում երկար հերթեր են գոյացել։ Սրա պատճառը  բջջային հեռախոսներն են։

 

Այսպիսով, Թուրքիայում 2023 թվականից սկսած ուժի մեջ է մտնելու  չգրանցված շարժական սարքերի ներմուծման մաքսատուրքը կավելանա երեք անգամ։ Ներկայում այս գումարը կազմում է 2732 թուրքական լիրա։ 

Հունվարի 1-ից այն կգերազանցի 6000 լիրին։ Միաժամանակ կրկնապատկվելու է նաև երկրից մեկնելու համար քաղաքացիներից գանձվող հարկը՝ 150-ից մինչև 300 լիրա։ Այդ իսկ պատճառով մոտակա շրջանների բնակիչները, ինչպիսիք են Արդագանը, Էրզրումը, Կարսը, Ագրին, Երզինջանը, մեկնում են Նախիջևան՝ իրենց iPhone-ների համար IMEI կոդ ստանալու:

 

Հաղորդվում է, որ մաքսավորները դժվարությամբ են կարողանում հաղթահարել զանգվածային հերթերը Թուրքիայից Նախիջևան և հակառակ ուղղությամբ։ Թուրքերը երկար հերթեր ու քաոս են ստեղծում Վրաստանի հետ սահմանին բջջային հեռախոսների պատճառով։ Բաթումում և Թբիլիսիում «iPhone»-ները վաճառվում են 1000 դոլարից ցածր գնով, քան Թուրքիայում՝ թուրքական լիրայի արժեզրկման և տուրքերի բարձրացման պատճառով։ 

 

Թուրքիայում «iPhone 14» մոդելի գինը ներկայումս  1600-1700 դոլարի սահմանում է ։

Թուրքիայի և Վրաստանի սահմանին գտնվող Սարփ անցակետի դիմաց նույնպես երկար հերթեր են գոյացել։ Եթե ​​մինչ այժմ սահմանը հատելը տևում էր 6-7 րոպե, ապա այժմ՝  3-4 ժամ։

Քաղաքականություն