Ինչպե՞ս կարող ենք մեզ մխիթարել․ ադրբեջանցի քաղաքական գործիչը՝ Ստեփանակերտի ցույցի մասին
Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Ալի Քարիմլին մեկնաբանել է երեկ Ստեփանակերտում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքը՝ այն որակելով որպես «ռուս նահանգապետ Ռուբեն Վարդանյանի՝ Ադրբեջանի դեմ Ռուսաստանի հզորության ցույց»։
«Ստեփանակերտում նախորդ բազմամարդ հանրահավաքի ժամանակ մենք մեզ մխիթարում էինք այն փաստով, որ հանրահավաքի մասնակիցների մեծ մասը բերված էր Հայաստանից։ Բայց ինչպե՞ս կարող ենք մեզ մխիթարել հիմա։ Հիմա ճանապարհը փակ է, ցուցարարներին հնարավոր չէ դուրս բերել Հայաստանից. Ավելին, Խանքենդիում այս հանրահավաքը տեղի է ունեցել հենց Ռուբեն Վարդանյանի կոչով և ղեկավարությամբ, ում Ռուսաստանը ուղարկել է Ղարաբաղ»,- նշել է Քարիմլին։
Քաղաքական գործիչը Ալիևին մեղադրել է նաև Ղարաբաղի նկատմամբ իր քաղաքականության ձախողման մեջ, իսկ Ռուսաստանին՝ Արցախում «ակտիվ հայկական համայնք» ստեղծելու մեջ՝ Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ, փոխանցում է Baghramyan26-ը։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 26-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին տեղեկանում է վ...
2030-ականներին Ադրբեջանի գրեթե բոլոր գազի հանքավայրերը գնալու են բնական կրճատման. փորձագետներ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, շարունակելով Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի և ադրբեջանական գազի գործոնի թեմային վերաբերող հոդվածաշարը...
ՌԴ-ի, ՀՀ-ի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպում չի լինի, կլինեն երկկողմ շփումներ. Պեսկով
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը չեն ծրագրում եռակողմ հանդի...
Լաչինի խնդրի պարագայում ավելի պատեհ է «Մեր ժամանակների հերոսն» իրականացնելը. վարչապետ
Հատկապես այս պարագայում, երբ Լաչինի միջանցքի խնդիր ունենք, ավելի պատեհ է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության իրա...