«Ամեն ինչ կանենք, որպեսզի այս տղան չհաղթի»․ Բայդենի ելույթը
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը չի անցնի առանց Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, կարծում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Այս մասին նա հայտարարել է Վաշինգտոնում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Բայդենն ընդգծել է, որ նրա հետ երկխոսությունը մնում է միջազգային քաղաքականության հիմքը։ «Ամբողջ քաղաքականությունը անձնական է, դա աչքերի մեջ նայելն է», - ասել է ԱՄՆ նախագահը:
«Ոչինչ չի փոխարինի դեմ-դիմաց նստելուն և աչքերի մեջ նայելուն՝ լինի դա բարեկամ, թե թշնամի»,- ուկրաինական լրատվամիջոցները մեջբերում են Բայդենի խոսքերը:
Չնայած Պուտինի հետ երկխոսության պատրաստակամությանը, Բայդենը վստահ է, որ Ռուսաստանը պարտվում է պատերազմում։ ԱՄՆ նախագահը որպես ապացույց է համարում Ռուսաստանի անցումը քաղաքացիական օբյեկտներին հարվածելուն.«Ես և Զելենսկին միասին կանենք ամեն ինչ, որպեսզի այս տղան չհաղթի», - հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Արցախից՝ գազի մատակարարումների մասին
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Արցախում գազի բնականոն մատակարարումը շարունակվու...
Ինչու չի կայանա Միրզոյան-Լավրով-Բայամով հանդիպումը․ ՀՀ ԱԳՆ-ն մանրամասնում է
Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված է եղել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը,...
Պուտինը բավարարել է Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու խնդրանքը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բավարարել է Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվ...
Պեսկովը՝ Փաշինյանի հայտարարության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ռուս խաղաղապահների վերաբ...