«Հանուն կյանքի ճանապարհի»․ քաղաքացիներն Ազատության հրապարակում են

Ազատության հրապարակից այսօր՝ դեկտեմբերի 20-ին, մի շարք քաղաքացիներ, որոնց թվում են նաեւ շոու բիզնեսի ներկայացուցիչներ, քայլերթով կշարժվեն դեպի Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն, Ֆրանսիայի դեսպանատուն, այնուհետեւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ։

Նրանք այդ ակցիայի միջոցով պահանջում են՝ ապաշրջափակել Արցախի կյանքի ճանապարհը։

 

Նշենք, որ արդեն 9-րդ օրն է` Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին եւ աշխարհին կապող միակ ճանապարհը: Արցախի 120 հազարանոց բնակչությունը, ներառյալ 30 հազար երեխա, գտնվում են շրջափակման մեջ։ Դադարեցվել է սննդամթերքի, դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին չեն կարողանում տեղափոխել Հայաստան՝ բուժման համար։

Ադրբեջանի հանցավոր գործողությունների պատճառով Արցախը հայտնվել է հումանիտար ճգնաժամի շեմին։

Քաղաքականություն

Պատահարներ