Զասը՝ Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու մասին
Հայաստանին օգնություն տրամադրելու որոշման նախագծում կար մի կետ, որով նախատեսվում էր Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերել։ Մոսկվա–Աստանա–Բիշքեկ–Երևան–Մինսկ տեսակապի միջոցով կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
Զասին հիշեցրել են, որ Հայաստանի արտգործնախարարը վերջերս հայտարարել էր, թե Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ քննարկվող փաստաթղթերը ենթադրում էին նաև ռազմատեխնիկական օգնություն, և հարցրին` կարո՞ղ է արդյոք բացել փակագծերը:
«Մանրամասները չեմ կարող բացահայտել, քանի որ առաջարկվող օգնության մասին որոշման նախագիծը գաղտնի է։ Բայց ասեմ, որ իսկապես եղել է կետ, որը նախատեսում էր Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն տրամադրել։ Ցուցակ, իհարկե, չկար, թեև հայկական կողմը ՀԱՊԿ–ին տվյալներ էր փոխանցել սպառազինության և ռազմական տեխնիկայի առաջնահերթ կարիքների մասին։ Իսկ տրամադրման պայմանները տարբեր էին՝ ինչ-որ բան` որպես օգնություն, ինչ-որ բան` ներքին գներով»,–ասել է նա։
Դա, ըստ նրա, չի նշանակում, որ փաստաթղթի ստորագրման հաջորդ օրը ինքնաթիռներ կժամանեին Հայաստանի համար անհրաժեշտ ամեն ինչով։ Բայց դա հնարավորություն կտար ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարություններին աշխատել այդ ցանկով և ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերել։
Հիշեցնենք` նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել։ ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավելի ուշ ասաց, որ կազմակերպության կողմից որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության ուղարկում հայ-ադրբեջանական սահման (որտեղ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա էր սկսել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ. խմբ.)։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եվրոպացի դիտորդները անսպասելիորեն հայտնվել են Լաչինի միջանցքում
Դեկտեմբերի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին իրենց առաքելությունն ավարտող եվրոպացի դիտորդները անսպասելիորեն հայտնվել են Լա...
Արցախցի երեխաների ձեռքը սրտաճմլիկ գրառումներ են տալիս․ Հակոբյանը՝ արցախցի երեխաների ակցիայի մասին
2020 թվականի դեկտեմբերի 25-ին հայկական լրատվամիջոցները ողողված էին հետեւյալ վերնագրով նյութերով. «Սկանդալ Ստեփանակերտում...
Ռուբեն Վարդանյանը հայտարարությամբ հանդես եկավ
Արցախի Հանրապետության պետնախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Ռուբեն Վարդանյանն այսօր հրատապ աշխատանքային խորհրդակցու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարդանյանը հրապարակեց այն մարդկանց անունները, ովքեր օգտվում են Արցախում ստեղծված իրավիճակից
ԱՀ պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ևս ներկայացնել իրավիճակը շրջափակված Արցախում: «Բացի հրատապ հարցերից, անում են...