Ինչ են քննարկել ՔՊ-ականները. մանրամասներ` Ջերմուկում անցկացված դռնփակ նիստից
Հանգստյան օրերին Ջերմուկում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանը, կուսակցության զարգացման ռազմավարությանն առնչվող, ինչպես նաև կազմակերպչական բնույթի հարցեր:
ArmLur.am-ին մի քանի մանրամասներ են հայտնի դարձել դռնփակ նիստից:
Նախ նշենք, որ հանդիպումը կայացել է Ջերմուկի «Հայաթ փալաս» հյուրանոցում, որը սեպտեմբերի 13-ի հարձակումներից հետո աշխատանքի նախկին տեմպին վերադառնալու խնդիր ունի. Ջերմուկում հանգստացողները էականորեն պակասել են: Թերեւս դրա համար է ընտրվել Ջերմուկը՝ որպես իշխանության հավաքույթի վայր, որպեսզի ակտիվությունը երբեմնի տուրիստական քաղաքում հնարավոր լինի վերականգնել:
Մասնավորապես, լրատվականի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է մեր երկրին ու Արցախիին պատուհասած վտանգներին, ներկայացրել իրավիճակը, սակայն ավելի մանրամասներ չի հայտնել, քան ասել է ՀՀ Կառավարության վերջին նիստերին: Հայտնել է, որ բոլոր գործիքները գործադրվում են, որպեսզի միջազգային ճնշում լինի Ադրբեջանի վրա եւ բացվի Լաչինի կենսական ճանապարհը, սակայն դեռ առարկայական արդյունք չկա:
ArmLur.am-ին ներկաները պատմեցին, որ Նիկոլ Փաշինյանի տրամադրությունն ակնհայտորեն բարձր չի եղել, տպավորություն են ստացել, թե նա նեղացած է իր թիմից: Կրկին հիշել է ՔՊ վարչության կեղծված ընտրությունները եւ ասել, որ չի կարողանում ներել իր թիմակիցներին՝ վարչության անդամների տապալված ընտրության համար եւ այդ օրն էլ չի թաքցրել իր զայրույթը: Ավելին, նախկին ջերմությամբ չի շփվել թիմակիցների հետ, իրեն հեռու է պահել:
Իսկ ընդհանուր առմամբ նիստը եղել է տարվա ամփոփում՝ վատատեսական արձանագրումներով:
Նմանատիպ հոդվածներ
«Ես զարմացած եմ, Հայաստանը չի արձագանքում այնպես, ինչպես ես սպասում էի». Ռուբեն Վարդանյան
Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, Rusarminfo-ին տված հարցազրույցի ընթացքում ասել է, որ Հայաստանը Ադրբեջանի կողմի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուբինյանն ասաց` ինչպես պետք է լուծվի Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը
Աժ արտահերթ նիստում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ ընդդիմադիրերի հայտարարություններին, թե ինչու է իշխանությ...
Պետք է բոլոր սցենարներին պատրաստ լինել. Ռուբեն Վարդանյանը` օպերատիվ շտաբի նիստում
Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած օպերատիվ շ...
«ՀԱՊԿ-ը երես չի թեքում Հայաստանի խնդիրներից». Զաս
ՀԱՊԿ-ը չի ծրագրում երես թեքել Հայաստանից։ Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ տեսակամրջի ձևաչափով Sputnik Արմենիա մուլտիմեդ...