Ուկրաինական կողմը հաստատել է, որ Կիևը փորձել է սպանել ՌԴ ԶՈՒ ԳՇ պետին
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը մեկնաբանել է The New York Times-ի տեղեկությունն այն մասին, որ Կիևը փորձել է սպանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին։ Նրա խոսքով՝ մահափորձը եղել է ապրիլի երկրորդ կեսին կամ մայիսին՝ Խարկովի մարզի Իզյում քաղաքում։
ՌԴ իշխանությունները Գերասիմովի այս քաղաք այցելության մասին չեն հայտնել, գրում է kommersant.ru-ն։
«Եկեք բացահայտենք մի սարսափելի գաղտնիք. Գերասիմովը Իզյումում էր, և մենք հարվածեցինք Գերասիմովին։ Նման բան եղել է»,- ասել է Արեստովիչը Feigin Live YouTube ալիքի եթերում:
Նրա խոսքով՝ Կիևը «հարվցածել է այն շտաբին», որտեղ գտնվում էր պրոն Գերասիմովը, սակայն նրան «հաջողվել է հարվածից կարճ ժամանակ առաջ հեռանալ»։
NYT-ը նախօրեին՝ դեկտեմբերի 17-ին, հրապարակել է նյութեր ՌԴ Գլխավոր շտաբի պետի դեմ մահափորձի մասին։ Թերթը չի հստակեցրել, թե կոնկրետ որտեղ է պլանավորել գնալ Գլխավոր շտաբի պետը, և արդյոք նա ի վերջո այցելել է այս վայր։ Հրատարակության զրուցակիցների խոսքով՝ Վաշինգտոնը գիտեր այցի մասին, սակայն ամերիկացի պաշտոնյաները նախ թաքցրել են Կիևից, իսկ երբ իմացել են հարձակման պլանների մասին, փորձել են հետ պահել դրանից։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի զինված ուժերը մշտապես հետևում են տարածաշրջանում հակառակորդի տեղաշարժին․ գեներալ Ջալալին
Իրանի հաջողությունը «զսպման լիակատար ուժի» հասնելու հարցում երկրի վրա ռազմական հարձակումը ոչ կենսունակ տարբերակ է դարձրե...
Հունաստանը փորձե՞լ է որսալ թուրքական օդանավերը
Հունաստանը փորձել է որսալ թուրքական օդանավերը ՆԱՏՕ-ի NEXUS ACE առաքելության շրջանակներում՝ նրանց թռիչքի ժամանակ։ Այս մաս...
Անօդաչու սարքերին նման անհայտ առարկաներ են նկատվել Վոլգոգրադի շրջանում
Անօդաչու սարքերին նման անհայտ առարկաներ են նկատվել Վոլգոգրադի շրջանի բնակիչների կողմից։ Սոցցանցերում հայտնում են, որ «օբ...
Կրեմլից հայտնել են, որ Պուտինը երեկ ամբողջ օրն աշխատել է զինվորականների հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծանոթացել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը (SVO) մասնակցող զինված ուժերի միացյալ...