ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միջազգային հանրությունը հանգիստ չի ունենալու․ Արցախի ՄԻՊ
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը նաև «Յունիսեֆի» ղեկավարն է և շատ լավ պետք է հասկանա, որ Արցախում ապրող երեխաները 2 օր շարունակ զրկված էին գազամատակարարումից, ջեռուցումից, տաք ջրից, տեսանյութեր էին տարածվում, թե ինչպես են մայրերը երեխաներին մի կերպ տաք ջրով լողացնում։ Այս մասին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Ցավալի է, որ 5-րդ օրն է՝ շարունակվում է այս վիճակը, բայց ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարից գոնե մեկ մեկնաբանություն չենք ստացել։ Բոլորի իրավունքները կարևոր են, բայց անձամբ ինձ համար շատ ցավալի է, որ մի տեղ հիջաբ հագնելու թեման դարձում են աշխարհով մեկ ու դրա վերաբերյալ հազարավոր հայտարարություններ են լինում, բայց երբ 120․000 մարդու կյանքն է դրված սպառնալիքի տակ, ալարում են անգամ մեկ մեկնաբանություն տալ։
Մարդու իրավունքների բարձր հանձնակատարը ունի այդ առաքելությունը, թող հայաստանյան գրասենյակի ղեկավարը իջնի և ներկայացնի՝ արդյո՞ք պատշաճ կերպով ծանուցվել է այս ամենի մասին։ Բավական է, որ մենք անտեսված լինենք աշխարհի կողմից, կարծես թե աշխարհի վրա Արցախը գոյություն չունի, այս անտեսվածությանը պետք է վերջ դրվի»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։
Նա նշեց, որ միջազգային հանրության անտաբերությունը Ադրբեջանին դարձնում է անպատժելի։
«Ադրբեջանի կազմում հնարավոր չէ ապահովել որևէ իրավունք կամ անվտանգություն։ Մենք շարունակելու ենք պայքարը մեր իրավունքների համար, պետք է ճնշումը բազմապատկվի, միջազգային հանրությունը պետք է զգա, որ հանգիստ չի ունենալու, մինչև 120․000 մարդ հանգիստ կյանք չունի»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եվրոպացի դիտորդները անսպասելիորեն հայտնվել են Լաչինի միջանցքում
Դեկտեմբերի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին իրենց առաքելությունն ավարտող եվրոպացի դիտորդները անսպասելիորեն հայտնվել են Լա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարդանյանը հրապարակեց այն մարդկանց անունները, ովքեր օգտվում են Արցախում ստեղծված իրավիճակից
ԱՀ պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ևս ներկայացնել իրավիճակը շրջափակված Արցախում: «Բացի հրատապ հարցերից, անում են...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուբեն Վարդանյանը ուղիղ եթերում խոսեց վաղվա ծրագրերի մասին
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ուղիղ եթերում խոսեց Արցախում սպասվող հանրահավաքի մասին՝ ասելով, որ ցանկանում է, որ ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուբեն Վարդանյանն ուղիղ եթերում դիմեց արցախցիներին
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն ուղիղ եթերում անդրադարձավ Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարո...