«Շտապ բացել Լաչինի միջանցքը». ԵԽԽՎ համազեկուցողները պատրաստ են փաստահավաք առաքելություն ստանձնել
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ԵԽԽՎ Հայաստանի և Ադրբեջանի հարցերով չորս համազեկուցողները համատեղ հայտարարությամբ անհրաժեշտ են համարում շտապ վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, հաղորդում է «Ազատությունը»:
Համազեկուցողները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կողմերին կոչ են անում անհապաղ միջոցներ ձեռնարկել այս ուղղությամբ։
Միացյալ Թագավորությունը, Նորվեգիան, Շվեդիան և Ֆինլանդիան ներկայացնող ԵԽԽՎ համազեկուցողները հանդիպել են Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ ու հայտարարել. «Մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունն ապահովելու անհրաժեշտ քաղաքական աջակցությունը, այդ թվում՝ տարածաշրջանում փաստահավաք առաքելություն ստանձնելու միջոցով»։
ԵԽԽՎ համազեկուցողների համոզմամբ՝ Լաչինի միջանցքում ազատ տեղաշարժի ընդհատումը զգալի դժվարություններ է պատճառում բնակչությանը։
Նմանատիպ հոդվածներ
«Արցախի ժողովրդի անունից հայտարարում եմ». նախագահը գրառում է արել
Արդեն չորրորդ օրն է՝ Ադրբեջանը «հուզական» և ուշադրության գրավման համար հետաքրքրական՝ բնապահպանական կեղծ թեմաներով համեմվ...
ՌԴ ԱԳՆ-ն` Լաչինի միջանցքի փակման խնդրի մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարով, իր ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել Լաչինի միջանցքի փակման խնդրին։ «Մ...
«Որևէ մեկը չպետք է պարանն իր կողմ ձգի». Զախարովան` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության մասին
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է պարտադիր իրականացվի բոլորի կողմից։ Այսօրվա ճեպազրույցի...
Փաշինյանի հայտարարությունը` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման մասին
Վերջին օրերին հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ծայրաստիճան սրվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»...