Մեր քաղաքացիները փաստացի շրջափակման մեջ են. Մետաքսե Հակոբյանը` մայրուղում տիրող իրավիճակի մասին
Ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելը հումանիտար աղետի է նման. քաղաքացիները, որոնք հրատապ խնդիր ունեն եւ պետք է գան Արցախ կամ գնան Հայաստան, չեն կարողանում։ Այս մասին News-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Նաեւ խնդիր ունենք հիվանդներ տեղափոխելու։ Իրենց խոսքից հասկանում ենք, որ երկարաժամկետ են եկել, 7 տասնյակից ավելի քաղաքացիական հագուստով զինվորականներ են։ Մեր կուսակցության ղեկավարն ու խմբակցության համանախագահը մեկ ժամից ավելի է՝ փորձում են անցնել այն հատվածը, որտեղ մեր քաղաքացիներն են, որոնք, փաստացի, շրջափակման մեջ են»,- ասաց պատգամավորը։
Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ դեպքի առնչությամբ Արցախի իշխանությունները որեւէ քայլ չեն ձեռնարկել. «Այս ամենին պետք է խառնվեն նաեւ Հայաստանի իշխանությունները, որովհետեւ Ադրբեջանն այս քայլերով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության չեղարկմանն է գնում։ Սա քաղաքական լուծում պահանջող իրավիճակ է, որի շուրջ գործողություններ պետք է իրականացնեն Հայաստանի իշխանությունները»։
Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդել էր, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը հոռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ. մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, առաջնորդները քննար...
Արցախի նախագահը` ադրբեջանական սադրանքի մասին
Ադրբեջանական կողմն արդեն երկրորդ անգամ փակել է Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ մայրուղին՝ կեղծ ու մտացածին...
Պուտինը Փաշինյանի հետ հեռախոսազրույց է ունեցել
Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույցում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության հարցը: Տեղեկությունը հայ...
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել բացել Լաչինի միջանցքը
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կիսվելով ԱՄՆ Պետդեպրտամենտի խոսնակ Նեդ Փրայսի գ...