Ռուսներն ու ամերիկացիները փոխանակեցին հանցագործ Բուրտին և բասկետբոլիստ Բրիթնի Գրեյներին
Զենքի ապօրինի վաճառքի և մի շարք ծանր այլ հոդվածներով ԱՄՆ-ում 25 տարվա ազատազրկման դատապարտված ռուսաստանցի Վիկտոր Բուտին այսօր փոխանակել են թմրադեղ ապօրինի ներկրելու հոդվածով Ռուսաստանում 9 տարվա ազատաազրկման դատապարտված ամերիկուհի բասկետբոլիստ Բրիթնի Գրայների հետ:
Փոխանակումն այսօր տեղի է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի միջազգային օդանավակայանի տարածքում:
Ըստ ռուսական կողմի, ամերիկացիները երկար ժամանակ մերժել են փոխանակման գործարքում Բուտին ներառելու ռուսական կողմի պահանջը, սակայն բանակցությունների արդյունքում, ի վերջո, համաձայնություն են տվել:
Իրավապաշտպան Իվան Մելնիկովը հայտնել է, որ երկու բանտարկյալները փոխանակումից առաջ ներում են ստացել և, հետևաբար, հարկադրված չեն լինի շարունակել պատժի կրումն իրենց երկրներում:
Նմանատիպ հոդվածներ
«Հրեա՛ ժողովուրդ, ներիր Հիտլերին. Քանյե Ուեսթի կոչը
Ռեփեր Քանյե Ուեսթը հրեա ժողովրդին կոչ է արել ներել նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերին։ Այս մասին գրում է ՌԻԱ...
Արցախում ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխային չեն կարողանում տեղափոխել Երևան
Արցախում ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխային չեն կարողանում տեղափոխել Երեւան Լաչինի ճանապարհը ադրբեջանցիների կողմից...
Լևոն Տեր-Պետրոսյանի սիրտը ստենտավորվել է
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ենթարկվել է բարեհաջող ստենտավորման և դուրս է գրվել։ Այս մասին հայտնում է Տեր-Պետրո...
ԱՄՆ-ի պատմության մեջ ամենամեծ գրավով ազատ է արձակվել FTX բորսային հիմնադիրը
Կրիպտոարժութային FTX-ի բորսային հիմնադիր և նախկին գործադիր տնօրեն 30-ամյա Սեմ Բենկմեն Ֆրիդն ազատ է արձակվել 250 միլիոն դ...