Ընդդիմադիր պատգամավորը հայտնեց՝ փողոցային նոր ակցիաներ կլինեն
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կարծում է, որ Արցախը և Հայաստանը փրկելու պարտականությունը ՀՀ բոլոր քաղաքացիներինն է:
«Ես վստահեցնում եմ ձեզ, որ եթե քաղաքացիներն օգտագործեին իրենց բոլոր լծակները, եթե հավատային մեր այն հորդորին, որ գնում ենք էլ ավելի վատթար իրավիճակի ու միանային, իրավիճակն ավելի լավ կլիներ: Բայց իրավիճակն անհույս չէ, դեռ կարելի է ամեն ինչ փրկել, դրա համար ես մտահոգ քաղաքացիներին կոչ եմ անում աջակցել ընդդիմադիր ուժերին, հավատալ և դուրս գալ փողոց», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է նա:
Խաչատրյանն ասաց, թե իրենք աշխատում են թե՛ խորհրդարանում, թե՛ խորհրդարանից դուրս:
«Քաղաքացիների մոտ դժկամություն կա, դա է պատճառը, հավանաբար, որ նրանք, ովքեր տանը նստած են ու բողոքում են իշխանություններից, պակաս ակտիվ են իրենց աջակցությունը հայտնում մեզ», - նշել է ընդդիմադիր պատգամավորը:
Նա ասել է, թե փողոցային նոր ակցիաներ կլինեն, իսկ թե երբ` չասաց:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Արցախում ադրբեջանցիները բռնություն են գործադրել հայ երիտասարդների նկատմամբ
Ադրբեջանցիները սադրանքի են դիմել Մատաղիս-Քարվաճառ երթուղու Գետավան համայնքի տարածքում։ Այս մասին հայտնում է Արցախի ներքի...
ՊՆ-ն՝ Իրանի կողմից Հայաստանին հակատանկային հրթիռային համակարգեր և հրթիռներ փոխանցելու լուրերի մասին
Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, թե «Իրանի ու Հայաստանի ռազմական համագործակցության ավելի ո...
Զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող...
«Զվարթնոց» օդանավակայանում չեղարկվում ու հետաձգվում են թռիչքներ
Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով չեղարկվում ու հետաձգվում են թռիչքներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Զ...